close
Եղանակը Երևանում
3 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նարեկ Մկրտչյանն ու Իտալիայի Սենատի փոխնախագահը քննարկել են հայ ռազմագերիներին առնչվող մի շարք հարցեր

Քաղաքական

17 Հունիսի 2022, 18:05
 Նարեկ Մկրտչյանն ու Իտալիայի Սենատի փոխնախագահը քննարկել են հայ ռազմագերիներին առնչվող մի շարք հարցեր

Հռոմ կատարած աշխատանքային այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Իտալիայի Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնայի հետ։

Նախարարությունից  հայտնում են, որ զրույցի առանցքում եղել են 2020 թ․ ռազմական գործողություններից հետո արցախահայությանն ուղղված սոցիալ-տնտեսական միջոցառումները, հետպատերազմական ժամանակահատվածում ստեղծված իրադրությունը։

Նարեկ Մկրտչյանը, մասնավորապես, ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից այդ ուղղությամբ իրականացված աջակցության ծրագրերն՝ առաջնային համարելով վերջիններիս համար արժանապատիվ կենսապայմանների ապահովումը։ Նախարարն ընդգծել է նաև տեղահանված և ժամանակավորապես Հայաստանում բնակվող արցախցիների զբաղվածության ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացման կարևորությունը։

Զրույցի ընթացքում Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց՝ հայրենիք վերադարձի ապահովման գործընթացը՝ շեշտելով միջազգային գործընկերների մասնակցության կարևորությունը։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել համատեղել ջանքերը՝ քննարկված հարցերի ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքների իրականացման համար։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica