close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Որքան հայկական կողմը պահպանի իր կրավորական կեցվածքը, այնքան Ալիևի հոխորտանքներն ու շանտաժն ավելի հեռու են գնալու. Կարեն Վրթանեսյան

Քաղաքական

17 Հունիսի 2022, 14:21
 Որքան հայկական կողմը պահպանի իր կրավորական կեցվածքը, այնքան Ալիևի հոխորտանքներն ու շանտաժն ավելի հեռու են գնալու. Կարեն Վրթանեսյան

Ադրբեջանի նախագահը Հայաստանի նկատմամբ շանտաժ է բանեցնում և նա շանտաժի քաղաքականությունն ամենևին նոր չի սկսել։ Մյուս կողմից, որքան հայկական կողմը պահպանի իր կրավորական կեցվածքը, այնքան Ալիևի հոխորտանքներն ու շանտաժն ավելի հեռու են գնալու, ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, որ եթե իրենց Զանգեզուրի միջանցքի թույլտվությունը չտրվի, ապա դժվար կլինի խոսել խաղաղության մասին։

«Նա արդեն սովորել է, որ մեզ հետ սպառնալիքի լեզվով է խոսելու և խոսում է։ Սա վերջ չունի, քանի որ Ադրբեջանի ախորժակն անսահման է», - ասաց մեր զրուցակիցը։

Կարեն Վրթանեսյանի համոզմամբ՝ քանի դեռ Հայաստանում իշխանափոխություն չի եղել, Իլհամ Ալիևի՝ սպառնալիքների և շանտաժի լեզվով մեզ հետ խոսելու պրակտիկան շարունակվելու է։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահն ավելի վաղ հայտարարել էր՝ «Զանգեզուրի միջանցքի» վաղ բացումը տարածաշրջանում խաղաղության ապագայի հիմնարար տարրերից մեկն է։

«Եթե մեզ այս թույլտվությունը չտրվի, ապա դժվար կլինի խոսել խաղաղության մասին, և Ադրբեջանի բոլոր ջանքերը՝ ուղղված Հայաստանի հետ նորմալ համակեցություն և բարիդրացիական հարաբերություններ հաստատելուն, կտապալվեն»։

Ադրբեջանը, նրա խոսքով, իրավունք ունի պահանջելու բացել «Զանգեզուրի միջանցքը», քանի որ Հայաստանը ստորագրել է համապատասխան հայտարարություն։

Աղբյուը՝ aysor.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica