close
Եղանակը Երևանում
11 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աննան մի կարևոր բան չգիտի․ թե Նիկոլի ընտրությունն ինչու է կանգնել հենց իր վրա․ Արսեն Բաբայան

Քաղաքական

16 Հունիսի 2022, 17:48
 Աննան մի կարևոր բան չգիտի․ թե Նիկոլի ընտրությունն ինչու է կանգնել հենց իր վրա․ Արսեն Բաբայան

Աննան 36 տարեկան է, քրեական իրավունքի լավ մասնագետ: Հետն աշխատել եմ Վճռաբեկ դատարանում:

Բայց Աննան աչքի ընկավ մեկ այլ դեպքով: Նրա էլեկտրոնային փոստից արտահոսք եղավ, ինչից էլ բացահայտվեց, որ Նիկոլ Փաշինյանի իրավական հարցերով օգնական աշխատող Աննա Վարդապետյանը անօրինական միջամտություն է կատարում քննչական մարմնի գործունեությանը: Այդ արարքը հանցագործություն է, որը կոծկվեց նաև այս պահին գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից:

Արթուրն ի լուր աշխարհի արդարացնել փորձեց Աննային՝ պնդելով, թե նա ընդամենը մասնագիտական խորհրդատվություն է մատուցել քննիչին:

Բայց Աննան մի կարևոր բան չգիտի: Նա չգիտի, թե Նիկոլի ընտրությունն ինչու է կանգնել հենց իր վրա: Բանն այն է, որ Նիկոլի համար այս պահին ամենավերահսկելի թեկնածուն և ապագայում գլխավոր դատախազը հենց Աննան է: Հանցանքի փաստը գրանցված է, սակայն պինդ պահվում է այն օրվա համար, երբ Աննան հանկարծ որոշի ցույց տալ ինքնուրույնություն:

Բայց Նիկոլն էլ մեկ ուրիշ կարևոր բան չգիտի: Աննան երբեք ինքնուրույնություն ցույց տալու փորձ անգամ չի անի: Աննան սովոր չէ ինքնուրույն և անկախ լինելուն։

Արսեն Բաբայան

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ


Երգերէն հասնող պատգամները
10 Օգոստոսի 2022, 14:40 Երգերէն հասնող պատգամները

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica