close
Եղանակը Երևանում
3 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սամվել Բաբայանը պաշտոն կստանա՞. «Հրապարակ»

Մամուլի տեսություն

16 Հունիսի 2022, 08:38
 Սամվել Բաբայանը պաշտոն կստանա՞. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հրաժարվել է մասնակցել 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, բայց չի բարձրաձայնում դրա պատճառների մասին։ Լուրեր կան, թե նա ժամանակին համաձայնել է մասնակցել քննիչ հանձնաժողովի միջոցով պատերազմում պարտության մեղքը Փաշինյանից մաքրելու սցենարին, մի պայմանով, որ ՊՆ-ում բարձր պաշտոն զբաղեցնի: Ինչ-որ պահի այս պայմանավորվածությունը խախտվել է, եւ նա հրաժարվել է մասնակցել նախկինների վրա պատերազմի մեղքը բարդելու գործին:

Ըստ լուրերի՝ Բաբայանը հավակնում է ՊՆ ԳՇ պետի պաշտոնին, որը նոր օրենքով կստանա նախարարի առաջին տեղակալի կարգավիճակ: Հանձնաժողովի աշխատանքները բոյկոտելու պատճառների մասին Բաբայանն ընդամենը կցկտուր ասել է, թե իբր խաղի կանոնները չեն պահպանվում, ժամանակը գա՝ կխոսի այդ մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica