close
Եղանակը Երևանում
3 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրականում ի՞նչ է տեղի ունեցել Արթիկի Վետերանների խորհրդի շենքում

Հասարակություն

13 Հունիսի 2022, 17:44
 Իրականում ի՞նչ է տեղի ունեցել Արթիկի Վետերանների խորհրդի շենքում

Մամուլում տեղեկություն է շրջանառվում, թե գիշերը մտել են Արթիկի վետերանների միության շենք եւ այրել ապրիլյան ու 44-օրյա պատերազմի հերոսների նկարները։ Այս առնչությամբ ֆեյսբուքյան օգտատեր Կարապետ Պողոսյանը գրել էր․ «Սրբապղծությունը Հայաստանում դարձել է օրակարգ։ Քիչ առաջ ահազանգ ստացա, որ ինչ-որ թափթփուկներ, գիշերը մտել են Արթիկի վետերանների միության շենք, վնասել գույքը, այրել ապրիլյան և 44-օրյա պատերազմի հերոսների նկարները։ Հայտնում եմ, որ եթե առաջիկա մեկ երկու օրվա ընթացքում պետական կառույցները չբացահայտեն և չպատժեն սրբապիղծներին, ստիպված կլինենք զբաղվել ինքնադատաստանով, և անկանխատեսելի գործողությունների պատասխանատվությունը կկրի իշխող քաղաքական ուժը, քանի որ սրբապղծությունը իրենք ներմուծեցին Հայաստան»:

ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը դեպքի վայրից Yerkir.am-ին հայտնեց, որ Վետերանների խորհրդի շենքի այն սենյակում, որտեղ հրդեհ է եղել, 44-օրյա պատերազմում զոհված հերոսների նկարներ չեն եղել։ Հրդեհի ծագման պատճառն էլ, 99 տոկոսով, էլեկտրալարերի թույլ միացումն է։

«Հենց հիմա այստեղ եմ։ Երեկ Արթիկում շատ ուժեղ քամի է եղել, էլեկտրալարերի հետ կապված խնդիրն է եղել հրդեհի ծագման պատճառը։ Ավելի հստակ կիմանանք փորձագիտական եզրակացությունից հետո։ Մամուլում ապատեղեկատվություն է շրջանառվում դիտավորյալ ապրիլյան քառօրյա պատերազմի եւ 44-օրյա պատերազմի տղերքի նկարները այրելու վերաբերյալ։ Այդ սենյակում Հայրենական պատերազմի վետերանների նկարներ են եղել»,- ասաց նա։

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից Yerkir.am-ին տեղեկացրին, որ Արթիկի ոստիկանությունում հրդեհի վերաբերյալ ահազանգ են ստացել, այս պահին նյութեր են նախապատրաստվում։ Հարցին՝ հրդեհի ծագման վերաբերյալ մանրամասներ կա՞ն, օրինակ, որ մարդկային գործոնով պայմանավորված է հրդեհը բռնկվել, ոստիկանության լրատվական ծառայությունից ասացին, որ Վետերանների միության շենք ներխուժելու մասին ահազանգ չի գրանցվել։

Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթափոխերի բաժնի օպերատիվ հերթափոխի բաժնի պետ Արա Սահակյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ հունիսի 12-ին՝ ժամը 20:32-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ քաղաքում գտնվող Վետերանների միության շենքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արթիկ քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է 20։49-ին, մարվել՝ 21։19-ին։ Սենյակներից մեկում այրվել է գույքը, ջերմահարվել են պատից կախված նկարները։

Սահակյանը հրդեհի ծագման վերաբերյալ այլ մանրամասներ չհայտնեց, նշեց, որ Հրդեհային եւ տեխնիկական անվտանգության հետաքննության վարչությունը զբաղվում է հրդեհի ծագման պատճառների ուսումնասիրությամբ։

Լիանա Սարգսյան

Տե՛ս նաեւ

Գիշերը մտել են Արթիկի վետերանների միության շենք և այրել ապրիլյան և 44-օրյա պատերազմի հերոսների նկարները

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica