Ռուսաստանից ներկրվող ապրանքների փոխարինումը կհանգեցնի Վրաստանում գների աճի
Տարածաշրջան

Ռուսաստանից ներմուծվող ապրանքների փոխարինումն այլ երկրներից ապրանքներով կարող է հանգեցնել գների բարձրացման. ասվում է «Հասարակություն և բանկ» ՀԿ-ի ուսումնասիրության մեջ:
«Ներմուծողները դիտարկում են Ռուսաստանից ապրանքների մատակարարումը փոխարինել այլ երկրներից՝ Ղազախստանից, Թուրքիայից և ԵՄ-ից ներմուծմամբ: Այնուամենայնիվ, Ռուսաստանից ներմուծման փոխարինումը կարող է բարձրացնել գները և փոխել սպառողների ընտրության առաջնահերթությունն էժան ապրանքների նկատմամբ»,- ասվում է ուսումնասիրության մեջ:
Սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների ներմուծման ծավալը 2021 թվականին կազմել է 1,5 միլիարդ դոլար: Ամենից շատ Վրաստանը գնել է ալյուր, հացահատիկային ապրանքներ և անձնական հիգիենայի պարագաներ։ Ռուսաստանը մնում է Վրաստանի համար հիմնական ներկրողը։