close
Եղանակը Երևանում
3 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նիկոլի գնալու օրը հեռու չէ. Իշխան Սաղաթելյան․ «Փաստինֆո»

Քաղաքական

13 Հունիսի 2022, 11:06
 Նիկոլի գնալու օրը հեռու չէ. Իշխան Սաղաթելյան․ «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ն գրում է․ «Նիկոլի գնալու օրը հեռու չէ»,-այս  մասին «Փաստինֆո»-ի   եթերում ասել է «Դիմադրություն» շարժման առաջնորդներից, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը`նշելով, որ շարժումը կավարտվի միայն այն դեպքում, երբ Փաշինյանը կհեռանա:

Գործչի արձանագրմամբ` պայքարի բոլոր հիմքերը ստեղծել են, երկրում իրավիճակ են փոխել, քաղաքական ճգնաժամն ակնհայտ է: «Ունենք հսկայական ձեռքբերումներ, եկեք այս ամենն արձանագրենք, ու գնանք զարգացման ճանապարհով»,- նշել է Սաղաթելյանը։

Նրա խոսքով, շարժումը փոխում է ռազմավարությունը, և եղանակային շոգ պայմաններից ելնելով կլինի գործողությունների նոր մարտավարություն, քայլերի նոր ծրագիր։ «Հետ քայլ չկա, շարունակելու ենք մեր պայքարը, և վստահ եղեք, որ իր հաղթական ավարտին հասնելու է այս շարժումը»,- վստահեցրել է բանախոսը։

Ի. Սաղաթելյանի դիտարկմամբ` իշխանությունները շարունակ խաբում ու մոլորեցնում են մեր ժողովրդին, օգտագործում թրքահպատակ օլիգարխների մեդիառեսուրսներն ու դրանցով տարածում ամենակեղտոտ ստերն ու կեղծ լուրերն իրենց մասին։

«Քանի կար` ասում էին 2018-ին լարել ենք, եկել իշխանության, հիմա էլ ասում են գցեցին մեզ վրա ու փախան»,- ասել է Սաղաթելյանը։ Նա բացառել է Փաշինյանի պաշտոնավարման օրոք նոր արտահերթ ընտրությունների անցկացումը` վստահեցնելով, որ որպես ճգնաժամի լուծման ելք նման տարբերակի չեն համաձայնի:

Բանախոսն անդրադարձել է նաև ներքին ու արտաքին քաղաքական այլ ուշագրավ թեմաների»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica