close
Եղանակը Երևանում
10 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ոստիկանության մուրճով կեղծիքը. դիտարկում

Քաղաքական

12 Հունիսի 2022, 13:42
 Ոստիկանության մուրճով կեղծիքը. դիտարկում
Ոստիկանությունը հունիսի 3-ին իր վայրագություններն արդարացնելու նպատակով մի տեսանյութ տարածեց, որում, իբր, երևում է, թե ինչպես են ցուցարարները քարերով, երկաթյա ձողերով և մուրճով վնասում ոստիկանության ծառայողներին։ Այդ տեսանյութում, բնականաբար, որևէ կադր չեք կարող գտնել խոշոր քարերի կամ մետաղական ձողերի։ Ամենածանր և վտանգավոր առարկան, որ կարողացել են ցույց տալ, եղել է կապրոնե դատարկ շշերը։
 
Բայց ոստիկանությունը դիմեց մի ակնհայտ կեղծիքի։ Տեսանյութում դանդաղացրած կադրով ցույց է տալիս և խոսքով փորձում է հանրությանը համոզել, թե իբր կադրում երևացող առարկան մուրճ է։ Հենց սա էլ հնարավորություն տվեց վահագնալեքսանյաններին հանրային ելույթներում անդադար ստել, թե իբր ցուցարարները զինված են եղել մուրճերով և ակցիան, իբր, չի եղել խաղաղ։
 
Նշված կադրի անզեն ուսումնասիրությունն անգամ հստակ վկայում է, որ պատկերված առարկան մուրճ չէ, քանի որ գոյություն չունի շուրջ 1.5 մետր ձողով այդքան փոքր մուրճ։ Ձեռքում երբևէ մուրճ բռնած ցանկացած մարդու ծիծաղ է առաջացնում, երբ կադրում տեսանելի այդ առարկան մուրճ են անվանել։ Տեսանյութից պատճենված լուսանկարում ինքներդ կարող եք համոզվել, որ ցուցադրված առարկան ունի երկար պոչ։
 
Իսկ ի՞նչ առարկա է դա։ Բոլորդ էլ տեսել եք, որ արժանապատվության երթին մասնակցում են բազմաթիվ հաշմանդամներ, նրանցից շատերը ձեռնափայտով։ Հենց այդ մարդկանցից մեկին, երբ ոստիկանության համազգեոստով հանցագործները տապալեցին ասֆալտին ցուցարարներից մեկը վերցրեց նրա ձեռնափայթտը և փորձեց պաշտպանվել ոստիկանական վայրագություններից։ Ի դեպ, այդ պահին արդեն բազմաթիվ քաղաքացիներ ոստիկանության կողմից կրակված ժամկետանց արկերից ստացել էին բեկորային վնասվածքներ։
 
Շնորհակալություն Arsen Babayan-ին հանգամանալից բացատրության համար:
 

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

Երգերէն հասնող պատգամները
10 Օգոստոսի 2022, 14:40 Երգերէն հասնող պատգամները
Գոյժ
9 Օգոստոսի 2022, 21:51 Գոյժ

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica