close
Եղանակը Երևանում
11 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գուցե այսօրվա Հայաստանում այլևս անհարմար է, եթե քեզ նույնպես մեղադրանք չեն առաջադրել․ Ավետիք Իշխանյան

Հասարակություն

10 Հունիսի 2022, 23:10
 Գուցե այսօրվա Հայաստանում այլևս անհարմար է, եթե քեզ նույնպես մեղադրանք չեն առաջադրել․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Չալաբյանն անդրադարձել է քաղաքական գործիչների նկատմամբ հետապնդումներին։ Իրավապաշտպանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«2018 թվականի ստի և կեղծիքի հեղափոխությունից հետո, չորս տարիների ընթացքում, բազմաթիվ քաղաքական գործիչների քրեական մեղադրանքներ են առաջադրվել։ Ի դեպ, հիշեցման կարգով ասեմ, որ այդ քրեական գործերից շատերը վաղուց «մահացած» են՝ կամ կարճվել են, կամ «սառեցվել»։ Հիշեցնեմ նաև, որ այս չորս տարիների ընթացքում չկա որևէ դատավճիռ։

Վերջին ամսվա ընթացքում, վարչապետ կոչեցյալի հրահանգով, «իրավապահ» մարմինները նոր քրեական գործեր են «թխում» և ընդդիմադիր գործիչներին ձերբակալում, կալանում։

Ահա նրանց ոչ ամբողջական ցանկը՝ Ավետիք Չալաբյան, Արմեն Գրիգորյան, Տարոն Մանուկյան, Սևադա Ղուկասյան, Իգոր Խաչատուրով, այսօր՝ Բագրատ Եսայան։

Մտածում ես՝ գուցե այսօրվա Հայաստանում այլևս անհարմար է, եթե քեզ նույնպես մեղադրանք չեն առաջադրել։ Արդեն սկսում ես կասկածել բոլոր նրանց վրա, որպես կոլաբորացիոնիստներ, ում մեղադրանք չի առաջադրված և ովքեր դեռևս ազատության մեջ են»։

Երգերէն հասնող պատգամները
10 Օգոստոսի 2022, 14:40 Երգերէն հասնող պատգամները

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica