close
Եղանակը Երևանում
17 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բ. Եսայանը հայաստանյան առաջատար հեռուստաընկերություններից մեկի տնօրենն է, որը չի ենթարկվում իշխանությունների վերահսկողությանը, և նրա ձերբակալությունն ուղղված է նաև ազատ խոսքի, մամուլի ազատության դեմ. ՀԺՄ հայտարարությունը

Հասարակություն

10 Հունիսի 2022, 17:13
 Բ. Եսայանը հայաստանյան առաջատար հեռուստաընկերություններից մեկի տնօրենն է, որը չի ենթարկվում իշխանությունների վերահսկողությանը, և նրա ձերբակալությունն ուղղված է նաև ազատ խոսքի, մամուլի ազատության դեմ. ՀԺՄ հայտարարությունը

Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել,որը ներկայացնում ենք ստորև․

Այսօր առավոտյան Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները ձերբակալել են «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանին։

Վերջինս ձերբակալվել է դեռևս 2020 թվականի վերջին տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, այն դեպքում, երբ նախորդած շուրջ 1 տարի և 8 ամիսների ընթացքում պարտաճանաչ ներկայացել է նախաքննական մարմնին, որևէ կերպ չի խուսափել քննությունից, չի թաքնվել, մշտապես գտնվել է հանրային ուշադրության կենտրոնում, և որևէ ողջամիտ հիմնավորում չկա, որ ազատության մեջ գտնվելով՝ կարող էր խոչընդոտել գործի քննությանը։

Բագրատ Եսայանը հայաստանյան առաջատար հեռուստաընկերություններից մեկի տնօրենն է, որը չի ենթարկվում իշխանությունների վերահսկողությանը, և նրա ձերբակալությունն ուղղված է նաև ազատ խոսքի, մամուլի ազատության դեմ։

Հայաստանի Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանի այս մեթոդներով ձերբակալությունը, իշխանություններից պահանջում է դադարեցնել նրա նկատմամբ քաղաքական հետապնդումը,  չկատարել իրավական հարթությունից դուրս որևէ գործողություն՝ մեր գործընկերոջը թույլ տալով ազատության մեջ շարունակել մասնակցել խնդրո առարկա քրեական գործի քննությանը։

Միևնույն ժամանակ, տեղի ունեցածի նկատմամբ հրավիրում ենք իրավապաշտպան կազմակերպությունների, մամուլի հարցերով զբաղվող միջազգային կառույցների ուշադրությունը՝ կոչ անելով գործուն քայլեր ձեռնարկել Բագրատ Եսայանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը դադարեցնելու ուղղությամբ։

 Հայաստանի ժուռնալիստների միություն

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica