close
Եղանակը Երևանում
17 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱԱԾ-ն բերման է ենթարկվել ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Գառնիկ Մելքումյանին

Քաղաքական

10 Հունիսի 2022, 16:34
 ԱԱԾ-ն բերման է ենթարկվել ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Գառնիկ Մելքումյանին
Քիչ առաջ ԱԱԾ ծառայողների կողմից բերման է ենթարկվել ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Գառնիկ Մելքումյանը, ով Արցախյան 44֊օրյա պատերազմի մեկնարկին պես` հենց սեպտեմբերի 27֊ին, կամավորագրվել էր պատերազմ մեկնելու նպատակով՝ տեղեկացնում է «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը։
«Մեր հայրենիքը թշնամուն մաս առ մաս հանձնող իշխանությունների կողմից սա հերթական ակնհայտ քաղաքական հետապնդում է։ Իրավապահներին կոչ ենք անում զերծ մնալ արժանապատիվ քաղաքացիների արդար բողոքի ձայնը լռեցնելու միտումով ձեռնարկվող բռնաճնշումներ իրականացնելուց։
Մենք չենք լռելու...»,-գրված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան ԱԱԾ-ն բերման է ենթարկել նաև «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանին՝ 2 տարի առաջ հարուցված քրգործի շրջանակում։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica