close
Եղանակը Երևանում
13 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հավիտենական Հայաստան լինելու է առանց դավաճանների, առանց Նիկոլի․ Հայկազ Հարությունյան

Քաղաքական

9 Հունիսի 2022, 20:04
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հավիտենական Հայաստան լինելու է առանց դավաճանների, առանց Նիկոլի․ Հայկազ Հարությունյան

2020 թ-ի դեպքերի ժամանակ մենք զենք վերցրինք ու գնացինք առաջնագիծ՝ հույս ունենալով, որ կունենանք Արցախյան հարցի հաղթական ու վերջնական լուծում, օր օրի մենք տեսանք կորուստներ, սակայն ծնկի չեկանք, բայց պատերազմի խայտառակ ղեկավարումն ու նոյեմբերի 9-ի փաստաթուղթը մեզ կրկին կանգնեցրին անավարտ պատերազմի վիճակում՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց 44-օրյա պատերազմի մասնակից, բժիշկ, ՀՅԴ անդամ Հայկազ Հարությունյանը Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ։

«Այդ ժամանակ իշխանությունը ընդամենը պետք է երկիրը ծնկի չբերեր և փորձեր վայրկյան շուտ ճգնաժամից հանել։ Սակայն օր օրի երկրի կառավարման վիճակը հասցրին նրան, որ համոզվեցինք, որ իշխանությունները լրիվ հակառակ ուղղությամբ են գնում։

Մեր պայքարը հանուն այն պատերազմի է, ուր գնացել էինք, մեր պայքարը հանուն տղերքի է, և այս պայքարին մենք շարունակելու ենք մասնակցել, որքան էլ օրվա իշխանությունները մեզ տանեն անհայրենիքության»,-հայտարարեց Հայկազ Հարությունյանը։

Արդյո՞ք ժողովուրդը պատրաստ է զիջումների գնալ ու լուռ մնալ՝ հռետորական հարց ուղղեց բժիշկ մարտիկը։

«Ձեզ չի՛ հաջողվելու մեր պայքարը տապալման տանել, մեր պայքարը հանուն հավիտենական Հայաստանի է, հավիտենական Հայաստան լինելու է առանց դավաճանների, առանց Նիկոլի»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում․

Ի՞նչ Կը Շահի
12 Օգոստոսի 2022, 19:14 Ի՞նչ Կը Շահի

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica