close
Եղանակը Երևանում
11 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արարատ Միրզոյանի զգուշավոր ճամարտակությունը և Հայաստանի շուրջ ստեղծված իրականությունը. Զաքարյան

Հասարակություն

9 Հունիսի 2022, 17:50
 Արարատ Միրզոյանի զգուշավոր ճամարտակությունը և Հայաստանի շուրջ ստեղծված իրականությունը. Զաքարյան

Արարատ Միրզոյանի զգուշավոր ճամարտակությունը և Հայաստանի շուրջ ստեղծված իրականությունը:

Նիկոլի կապիտուլյացիայի տակ մնացած Արարատ Միրզոյանն ասում է, որ կարող էր հասկանալ ընդդիմությանը, եթե այն խոսեր 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը չեղարկելու, սահմանազատման և հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացից դուրս գալու անհրաժեշտության մասին։ Բայց քանի որ ընդդիմությունը դա չի անում, դա հուշում է շահարկումների մասին:

Ինչպե՞ս դիմեմ այդ մարդուն, որ հասկանա վերջապես, որ 2020թ. նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիոն ակտը, նույնիսկ ամենավատ կառավարությունը կսառեցներ կամ կվերափոխեր, եթե դավաճան Նիկոլն ու իրեն պատկանող կերպարները, հապ-շտապ, թաքուն, անմարդկային վախին բնորոշ քաղաքականության ժանրին համապատասխան՝ կյանքի կոչած չլինեին դրանք: Դուք նույնիսկ ավելին եք հանձնել, քան նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստով պահանջել է ձեզանից Ադրբեջանը: Այնպես, որ այդ հայտարարությունից չեղարկելու բան չեք թողել:

Իսկ ո՞ր հրապարակային փաստաթղթով եք հանձնել ռազմական գործողությունների ավարտի օրվա դրությամբ, հայկական ԶՈւ վերահսկողության տակ մնացած այն տարածքները (Հին Թաղեր, Խծաբերդ, Իշխանաձորի և Կովսականի հարակից տարածքներից զորքերի հետքաշում), որոնց վերաբերյալ ոչ մի պահանջ չկա նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ:

Պարոն դավաճանապետը, մինչև սահմանազատման ու սահմանագծման աշխատանքերի ավարտը, ո՞ր հրապարակված փաստաթղթով է համաձայնվել հետ քաշվել Հայաստանի սուվերեն տարածք հանդիսացող Գորիս-Կապան 21 կմ ճանապարհահատվածից ու հարակից տարածքներից:

Իսկ ի՞նչ բարոյական իրավունքով է Հայաստանի “իշխանությունը” գնում սահմանագծման ու սահմանազատման, երբ սեփական տարածքի 45ք.կմ-ը մեկ տարուց ավելի օկուպացված է, իսկ նոյեմբերի 9-ի հայտարարության հանձնառությամբ՝ 120 գերիները դեռ չեն վերադարձվել: Թե՞ օկուպացված սեփական տարածքն ու ապօրինի պահվող գերիների հարցը թողել եք առաջիկայում ՀՀ տարածքի այսպես կոչված անկլավների հետ փոխանակման համար, որպեսզի հետո ձեզ հիմարաբար հավատացողներին կրկին խաբեք, իբր տեսեք Ադրբեջանը հետ է վերադարձրել մեր տարածքներն ու ապօրինի պահվող գերինեին, իսկ դուք պետք է դրա դիմաց նոր սահմանամերձ տարածքներ ու գյուղեր հանձնենք:

Դուք՝ կապիտուլյանտներդ ասում եք բանակցությունների բոլոր կողմերի մոտ կա միևնույն տրամադրվածությունը, սակայն միևնույն ժամանակ ՀՀ-ն պնդում է, որ կոմունիկացիաների ապաշրջափակման մեջ միջանցքային ոչ մի տրամաբանություն չկա, իսկ թուրքերն ու ազերիներն շարունակ պնդում են այսպես կոչված զանգեզուրյան միջանքի գոյության մասին: Դրան զուգահեռ՝ Իրանն անընդհատ խոսում է տարածաշրջանում սահմանների անփոփոխելիության անհրաժեշտության մասին: Ինչպե՞ս եք բացատրում այս խառնաշփոթը, և այսքան աղետներից ու հակապետական ստերից հետո, այսքան անհիմն կորուստներից հետո, ուզում եք, որ որևէ նորմալ մարդ ձեզ հավատա՞:

Ճգնաժամը Հայաստանում շատ ավելի խորն է, քան դուք պատկերացնում եք: Ճգնաժամն ունի երեք պատճառ,

Ա) քանի որ դուք եք զավթել իշխանությունը և շարունակու եք այն չարաշահել ի հաշիվ Հայաստանի և Արցախի հանրապետությունների.

Բ) քանի որ շարունակում եք հետևողականորեն քանդել ու ոտնահարել ՀՀ ինստիտուցիոնալ կարգն ու կարողությունները.

Գ) քանի որ Հայաստանում կան բազմաթիվ գիտակից մարդիկ, ովքեր երբեք չեն հաշտվելու այս կարգի ստորացուցիչ և ազգակործան իրականության հետ:

Հայաստանում ստեղծված քաղաքական կառավարման ճգնաժամն ունի երկու լուծում.

Ա) կամ ձեր դավադիր խունտան հեռանում է իշխանությունից (որովհետև դուք շարունակում եք ծառայել օտար շահերի գեներացմանն ու դրանց կյանքի կոչելուն) և հնարավորություն եք տալիս կասեցնել թուրք-ադրբեջանական տանդեմի քաղաքական հաղթարշավը Հարավային Կովկասում՝ արտաքին քաղաքականության և անվտանգային բոլոր ռեսուրսների վերախմբավորման միջոցներով:

Բ) Կամ դուք Հայաստանից վերացնում եք (սպանում, բանտարկում, վտարում և այլն) բոլոր գիտակից մարդկանց, ովքեր ունեն ազգային արժանապատվություն, ովքեր ցանկանում են ապրել ազատ, անվտանգ և ապահով Հայրենիքում, ովքեր իրենց ամենօրյա աշխատաքով արժեք են ստեղծում այս երկրի համար և հստակ գիտեն դրան հասնելու եղանակները: Գուցե նաև այսօրվա արագ փոփոխվող աշխարհից օգտվելով, հասարակության ճնշող գիտակից մեծամասնությունը կարողանա անսպասելի լավ իրավիճակ ստեղծել Հայաստանում, Արցախում և նրա շուրջ:

Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ

 

Երգերէն հասնող պատգամները
10 Օգոստոսի 2022, 14:40 Երգերէն հասնող պատգամները

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica