close
Եղանակը Երևանում
13 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Զարեհ՝ դավաճան» պաստառից հետո Սինանյանն ԱՄՆ-ում ասել է՝ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում

Քաղաքական

8 Հունիսի 2022, 10:49
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Զարեհ՝ դավաճան» պաստառից հետո Սինանյանն ԱՄՆ-ում ասել է՝ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում

Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանի այցը Արևմտյան Ամերիկա վերածվել է «Զարեհ՝ դավաճան» ակցիայի՝ հայտնում է Yerkir.am-ը։

Հայ համայնքի ներկայացուցիչները հանդիպման սրահում նրան դիմավորել են «Զարեհ՝ դավաճան» գրությամբ պաստառով ու Արցախի դրոշով։ Նաև վանկարկել են՝ «Նիկոլ՝ դավաճան»։

Հանդիպման մասնակից՝ ՀՅԴ Արևմտյան ԱՄՆ-ի կառույցի անդամ Վիգեն Սոսիկյանը ակցիայից հետո հայտարարել է, որ ինքը նաև հետաքրքրվել է նրա դիրքորոշմամբ՝ արդյո՞ք Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, Սինանյանը տարակուսել է, բայց որոշ ճնշումից հետո՝ ասել է, որ չպետք է լինի։

«Ինձ հետաքրքիր է՝ արդյո՞ք իր շեֆը գիտի, որ իր պաշտոնյան այսպիսի բան է ասում, թե՞ միայն մեզ է այդպես ասում»,-հայտարարեց նա։

Նաև նշեց, որ Սինանյանի նախորդը՝ Մխիթար Հայրապետյանը, 2018-19-ին երբ այցելել էր իրենց մոտ՝ մի քանի հազար հոգով հավաքվել և դիմավորել էին։ Մինչդեռ այսօր առավելագույնը 15 հոգի էին՝ կեսը կազմակերպիչները։ Սա ցույց է տալիս համայնքի վերաբերմունքը։

Համայնքի ներկայացուցիչները շարունակեցին ակցիան սրահի բակում՝ վանկարկելով «Արցախ»։

Մանրամասն՝ տեսանյութում․

Ի՞նչ Կը Շահի
12 Օգոստոսի 2022, 19:14 Ի՞նչ Կը Շահի

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica