close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հունիսի 3-ի դեպքերի մասով քանի՞ ոստիկանի դեմ է քրգործ հարուցվել. Արծվիկ Մինասյանը դիմել է դատախազություն

Քաղաքական

7 Հունիսի 2022, 15:28
 Հունիսի 3-ի դեպքերի մասով քանի՞ ոստիկանի դեմ է քրգործ հարուցվել. Արծվիկ Մինասյանը դիմել է դատախազություն

 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարցում է ուղարկել Գլխավոր դատախազություն՝ կապված հունիսի 3-ի դեպքերի հետ: Հարցման բովանդակությունը ներկայացնում ենք ստորև.

«2022թ հունիսի 4-ին քննչական կոմիտեն գրավոր տեքստով և տեսագրությամբ հայտարարություն է տարածել՝ (տես հղումը՝ https://investigative.am/news/view/zangvacayin-ankargutyunner-hunisi_4.html) կապված 2022թ հունիսի 3-ին Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում անցկացված հավաքի ընթացքում տեղի ունեցած որոշ դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործի առթիվ։

Քննչական կոմիտեի հայտարարության մեջ կատարված են հաստատական պնդումներ, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ ձևավորում է պատկերացում, իբրև թե տվյալ քրեական գործի շրջանակներում  բոլոր ձերբակալված անձինք, ինչպես նաև քաղաքական ընդդիմության՝ «Դիմադրության» շարժման և երթի կազմակեչպիչները կատարել են քրեական օրենսգրքով արգելված՝ զանգվածային անկարգությունների կազմակերպման և դրանցում մասնակցության հանրորեն վտանգավոր արարքները: Թեև հայտարարության ծանուցում հատվածում նշում է կատարվում, թե իբր ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ   նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով, սակայն հայտարարությամբ նրանք, ըստ էության ներկայացվում են որպես հանցագործներ: Սա Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքների և ազատությունների կոպտագույն խախտում է: Նախ իրականությունը ներկայացվում է հստակ քաղաքական ուղղորդմամբ, խեղաթյուրված և միակողմանի: Բացի այդ, առերևույթ արարքները ներկայացնելով որպես հաստատական պնդումներ, քրեական վարույթ իրականացնող մարմինը ի հակառակ Քրեական դատավարության օրենսդրության, ոչ միայն խախտում է անձանց անմեղության կանխավարկածը, այլ նաև գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման քրեական արդարադատության (արդար դատաքննության), նորմ-սկզբունքները։

Սահմանադրության 176-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատախազությունն օրենքով սահմանված դեպքերում և կարգով հսկողություն է իրականացնում մինչդատական քրեական վարույթի, ինչպես նաև հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ:

Հաշվի առնելով վերոգրյալը, առաջնորդվելով Սահմանադրությամբ, հիմք ընդունելով քրեական դատավարության օրենսգրքով, «Ոստկանության մասին», «Ոստկանության զորքերի մասին», «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ օրենքներով և ենթաօրենսդրական ակտերով սահմանված, իրավասու պետական մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաև դատախազին վերապահված լիազորություններն ու դրանց իրականացման կարգերը, նկատի առնելով «Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 6-րդ, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 9-րդ հոդվածները, սեղմ ժամկետում ակնակլում եմ ստանալ հետևյալ հարցերի պատասխանները`

  1. Ինչո՞վ է հիմնավորվում 2022թ հունիսի 3-ին Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում անցկացված հավաքի առնչությամբ քննչական կոմիտեի՝ ակնհայտ քաղաքական ուղղորդվածություն, իրականությունը միակողմանի և խեղաթյուրված ներկայացնելու հայտարարության բնույթն ու նպատակը: Տվյալ գործով նախաքննության նկատմամբ դատախազական հսկողություն իրականացննելու համար արդյո՞ք ստեղծվել է դատախազական խումբ: Եթե այո, ապա խնդրում եմ տրամադրել խմբի ղեկավարի և կազմի մեջ ընդգրկված դատախազների անունները, եթե ոչ՝ ապա ո՞վ է իրականացնում դատախազական հսկողությունը:
  2. Արդյո՞ք գնահատվել է ոստիկանության գործողությունների (անգործության) իրավաչափությունն ու համաչափությունը, ինչպես նաև պետական պահպանության ծառայության ներգրավվածության իրավական հիմքներն ու վերջիններիս գործողություններրի օրինականությունը՝ Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում անցկացված և դեպի Դեմիրճան փողոց տեղաշարժվող հավաքին միջամտելիս: Ակնկալում եմ նաև ամփոփ տեղեկատվություն ինչպես ոստիկանության ստորաբաժանումների, այնպես էլ ՊՊԾ կազմի և քանակի, նրանց ներգրավվածության իրավական հիմքերի, տարբերակիչ համազգեստների (տարբեր գույնի բերետներ, դիմակավորված անձինք, առանց համագեստի համակարգերի աշխատակիցներ և այլ) վերաբերյալ:
  3. Ի՞նչ կարգով, ե՞րբ և ու՞մ կողմից է գնահատվել Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում անցկացված, ինչպես նաև դեպի Դեմիրճյան փողոց տեղաշարժմամբ նկարագրված հավաքի բնույթը: Գնահատվել է արդյո՞ք ոստիկանության կողմից «Հավաքների ազատության մասին» օրենքի 32-րդ հոդվածով սահմանված պարտականության կատարումը, օրինակ՝ որքանով է պահպանվել հետևյալ պահանջը. «եթե հավաքը խաղաղ բնույթ ունի, ապա ոստիկանությունն իր իրավասությունների սահմաններում պարտավոր է աջակցել հավաքին»։
  4. Պահպանվել է արդյո՞ք «Ոստկանության զորքերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի՝ այն է, «խաղաղ, առանց զենքի հավաքները կամ հանրային միջոցառումները կանխելու նպատակով ոստիկանության զորքերի միջամտությունն արգելվում է»: պահանջը, ինչպես նաև նույն օրենքի 16-18 հոդվածներով սահմանված ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ գործադրելու հիմքերը, պայմանները և սահմանները, այդ թվում՝ այն պահանջը, ըստ որի Ոստիկանության զորքերի հրամանատարը պարտավոր է Ոստիկանության պետին և դատախազին անհապաղ տեղեկացնել ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, հրազեն, մարտական տեխնիկա գործադրելու հետևանքով վիրավորվածների կամ մահվան բոլոր դեպքերի մասին (խնդրում եմ նաև տրամադրել վերջիների վերաբերյալ մանրամասը տեղեկատվություն՝ քաղաքացիական անձանց և ոստիկանական ծառայողներին պատճառված վնասվածքների վերաբերյալ): Պահպանվել է արդյո՞ք «Ոստկանության մասին» օրենքի 31-րդ հոդվածի պահանջը, որի համաձայն, «Արգելվում է հատուկ միջոցները գործադրել հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամների և անչափահասների նկատմամբ …,.. ինչպես նաև խաղաղ, առանց զենքի և օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացվող հավաքները և հանրային միջոցառումները դադարեցնելու ժամանակ..: Սույն կետով նշված իրավական գնահատականներով խախտումների դեպքում, ի՞նչ քրեադատավարական ներգործության միջոցներ է ձեռնարկել դատախազությունը՝ ոստիկանության կողմից առերևույթ ապօրինի, բիրտ, ոչ համաչափ գործողությունների, այդ թվում՝ հատուկ միջոցների օգտագործման առնչությամբ:
  5. Հեռուստատեսությամբ և/կամ համացանցում տարածված հանրամատչելի տեսանյութերի և տեսագրությունների (մի քանի օրինակներ ներկայացնում եմ հետևյալ հղումներով՝ https://yerkir.am/news/view/272560.htmlhttps://yerkir.am/news/view/272561.htmlhttps://yerkir.am/news/view/272562.htmlhttps://www.yerkir.am/news/view/272567.htmlhttps://yerkir.am/news/view/272518.htmlhttps://www.youtube.com/watch?v=xOcG4FP5rYYhttps://www.youtube.com/watch?v=2HuSqspSEW4) առնչությամբ արդյո՞ք դատախազությունը տվել է քրեական գործ հարուցելու կոնկրետ ցուցումներ՝ Պռոշյան-Դեմիրճյան փողոցներում կատարված, ինչպես նաև բերման ենթարկելիս ոստիկանական համազգեստով անձանց կողմից քաղաքացիների նկատմամբ իրականացված բռնությունների և ծեծի բազմաթիվ դեպքերի, ինչպես նաև քրեադատավարական ներգործության միջոցներ կիրառելու ժամանակ անձանց իրավունքների և ազատությունների խախտման դեպքերի առնչությամբ: Խնդրում եմ ներկայացնել այս առիթով արդյոք՞ քրեական գործեր կան հարուցված, որքա՞ն ոստիկաններ, ՊՊԾ աշխատակիցներ և քննիչներ են ներգրավված որպես կասկածյալ կամ մեղադրյալ»:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica