close
Եղանակը Երևանում
8 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչու՞ է բարձրաստիճան սպայի կամ ոստիկիկանի պատիվը հայտնվել ոմանց ներքնաշորի մեջ. Արտակ Զաքարյան

Քաղաքական

6 Հունիսի 2022, 19:10
 Ինչու՞ է բարձրաստիճան սպայի կամ ոստիկիկանի պատիվը հայտնվել ոմանց ներքնաշորի մեջ. Արտակ Զաքարյան

Հիշե´նք, թե որպես Ազգ, որտե՞ղ ենք թաղել մեր առողջ բանականությունը, ազգային արժանապատվությունն ու ազնիվ ոգին:

Եվ ամենակարևորը` ինչու՞ դարձանք թուրքի ու նիկոլիզմի գերի, ինչու՞ հիմարացրեցին ու սպանեցին մեզ, ինչու՞ ապուշի տեղ դրեցին ու հայրենազրկեցին մեզ, ինչու՞ հոգիներս պղտորեցին ու կռվեցրին միմյան հետ:

Ինչու՞ է նիկոլիզմն ավելի կարևոր, քան մի ամբողջ Ազգ ու Հայրենիք: Ինչու՞ հայը ինքն իրեն չի հարգում, ինչու՞ է հայն այսքան խորը թքել ինքն իր վրա:

Ինչու՞ է օրվա աշխատավարձը կարևոր երեխայի վաղվա ապագայից: Ինչու՞ է բարձրաստիճան սպայի կամ ոստիկիկանի պատիվը հայտնվել ոմանց ներքնաշորի մեջ: Ինչու՞ է հարևանի դղյակն ավելի տանջում և պատրաստ ենք նրան դատել բոլոր ատյաններում, բայց 5000 մատղաշ երեխաների կյանքն ու 10000ք.կմ հայրենիքը կործանածին` ասում ենք «դե ի՞նչ անի խեղճ հարիֆը»:

Միթե՞ ես, որպես հայ միշտ այսպիսինն եմ եղել, ու դրա համար դարերով կորցրել եմ, դարերով մորթվել եմ, ցեղասպանվել եմ, դարերով խաբվել եմ, դարերով անարգվել եմ ու դարերով գաղթել եմ:

Իսկ ե՞րբ եմ, որպես Ազգ` խելքի գալու վերջապես:

Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանությաննախկին փոխնախարար

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica