ՔՊ-ականները դեռ հնարավորություն ունեն ապացուցելու, որ դեմ են Արցախը Ադրբեջանին նվիրելուն․ Խամոյան
Հասարակություն

Վաղը շատ կարևոր օր է, և ինչպես Իշխան Սաղաթելյանն է նշել՝ ջրբաժանի օր է։ Ամեն դեպքում՝ ուզում եմ հույս հայտնել, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում կգտնվեն հայրենասեր մարդիկ, որոնց համար Արցախն ու Հայաստանն իսկապես կարևոր են, ուժ կգտնեն իրենց մեջ և չեն տրվի Նիկոլ Փաշինյանի սպառնալիքներին, վաղը կգան ու կմասնակեցեն ԱԺ արտահերթ նիստին․ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը ճեպազրույցի ժամանակ։
Անդրադառնալով ընդդիմության ներկայացրած փաստաթղթին՝ նա նշեց, որ ՔՊ-ն բովանդակային որևէ դիտարկում չի արել, ուստի իրենց այդ պահվածքով փաստում են, որ հայ ժողովրդի օրակարգն իրենցը չէ։
«Իրենք այլ օրակարգ են սպասարկում, որը չի առնչվում մեր երկրի, մեր ժողովրդի շահերին»,- ասաց Ագնեսա Խամոյանը։