close
Եղանակը Երևանում
11 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քաղաքացու հասցեին հայհոյանք հնչեցրած ոստիկանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն. Թագուհի Թովմասյան

Քաղաքական

2 Հունիսի 2022, 15:38
 Քաղաքացու հասցեին հայհոյանք հնչեցրած ոստիկանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն. Թագուհի Թովմասյան
Թվով 47 ծառայողական քննություններ են սկսվել ոստիկանության ծառայողների գործողությունների վերաբերյալ, հարուցվել են 10 քրեական գործեր։
 
ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանից պարզաբանում էի պահանջել հետևյալ հարցերի վերաբերյալ․
1․ Խաղաղ բողոքի ակցիաների և հանրահավաքների սկսման օրվանից մինչև այսօր անհամաչափ ուժ գործադրած ոստիկանները նույնականացվե՞լ են, թե՞ ոչ։
2․ Ոստիկանների գործողությունների կապակցությամբ ոստիկանության քանի՞ ծառայողի նկատմամբ է ծառայողական քննություն նշանակվել։
3․ Ոստիկանության ծառայողների նկատմամբ հարուցված ծառայողական քննություններն ի՞նչ փուլում են։
4․ Քաղաքացիների նկատմամբ ո՞ր ոստիկաններն են բռնություն գործադրել, և դրանց հիմքով քանի՞ քրեական գործ է հարցուցվել։
 
Մեկ այլ գրությամբ ոստիկանապետին տեղեկացրել էի, որ մայիսի 23-ին ոստիկանության ծառայողը իրազեկման ավտոերթ իրականացնող քաղաքացու հասցեին բացահայտ հայհոյանք էր հնչեցրել, և խնդրել էի դիտարկել ծառայողական քննություն նշանակելու մասին հարցը և ինձ տրամադրել տեղեկատվություն։
 
Եվ ահա ստացել եմ պատասխան գրություններ, ըստ որոնց քաղաքացու հասցեին հայհոյանք հնչեցրած ոստիկանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն, իսկ ապրիլի 18-ից սկսած քաղաքացիական անհնազանդության տարբեր ակցիաների ընթացքում ոստիկանության ծառայողների գործողությունների վերաբերյալ սկսվել են թվով 47 ծառայողական քննություններ, որոնցից 2-ի արդյունքները թողնվել են անհետևանք, 3-ի ընթացքը կասեցվել է, մնացածը ընթացքի մեջ են։ Ոստիկանության ծառայողների գործողությունների վերաբերյալ հարուցվել են թվով 10 քրեական գործեր։ Կարգապահական կամ այլ բնույթի խախտումներ կատարած ոստիկանական ծառայողների նույնականացումն և նրանց շրջանակը կհստակեցվի ծառայողական քննությունների վերջնական արդյունքներով։
 
Հետևողական եմ լինելու։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր 
Երգերէն հասնող պատգամները
10 Օգոստոսի 2022, 14:40 Երգերէն հասնող պատգամները

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica