close
Եղանակը Երևանում
10 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանի ՊՆ-ն բարբարոսական աղճատումների է ենթարկում ՀՀ ինքնիշխան տարածքի մեծաթիվ տեղանուններ. Ոսկանյան

Քաղաքական

2 Հունիսի 2022, 14:40
 Ադրբեջանի ՊՆ-ն բարբարոսական աղճատումների է ենթարկում ՀՀ ինքնիշխան տարածքի մեծաթիվ տեղանուններ. Ոսկանյան

Այն, որ Բաքվի բռնապետական վարչախումբն իրականում ոչ միայն չի ձգտում խաղաղության, այլ շարունակում է մեր դեմ հիբրիդային պատերազմը, նաև երևում է Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման Պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրություններից, որոնցում բարբարոսական աղճատումների են ենթարկվում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մեծաթիվ տեղանուններ։ Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նա, նաեւ նշել է. «Նման պաշտոնական վերջին կեղծ հաղորդագրության մեջ, մասնավորապես, Հայաստանի Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանը և դրանում գտնվող Մովսես գյուղը, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանը և այնտեղի Վերին Շորժա գյուղը ներկայացված են օտարոտի անվանումներով, ինչը ևս մեկ հստակ ցուցիչ է առ այն, որ մեր դեմ հոգեբանական ազդեցության նպատակով վարվում է տեղանվանական պատերազմ։

Ընդ որում, Հայաստանը տեղանունների տեսանկյունից մեր տարածաշրջանում շահեկան վիճակում է, քանզի նաև մեր պատմական և աշխարհագրական ավանդույթը հնարավորություն է ընձեռում հենց հայերենին բնորոշ տեղանուններ կիրառել արհեստածին Ադրբեջանի գրեթե ողջ տարածքի նկատմամբ»։

Երգերէն հասնող պատգամները
10 Օգոստոսի 2022, 14:40 Երգերէն հասնող պատգամները
Գոյժ
9 Օգոստոսի 2022, 21:51 Գոյժ

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica