close
Եղանակը Երևանում
11 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արթուր Ղազինյանը նախօրեին տեղի ունեցած բախումների հետեւանքով կողոսկրի կոտրվածք է ստացել

Հասարակություն

31 Մայիսի 2022, 15:51
 Արթուր Ղազինյանը նախօրեին տեղի ունեցած բախումների հետեւանքով կողոսկրի կոտրվածք է ստացել

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը նախօրեին Կառավարության 3–րդ մասնաշենքի մոտ տեղի ունեցած բախումների հետեւանքով վնասվածք է ստացել։

«Երեկ ես հիվանդանոցում հետազոտվել եմ. ունեմ կողոսկրի կոտրվածք»,–ասաց Արթուր Ղազինյանը, ընդգծելով, որ  դուրս է գրվել հիվանդանոցից։

Ընդդիմության մշակած հայտարարությունով ամրագրվում է, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն արդեն հայտարարել է, որ իրենք չեն մասնակցելու ԱԺ արտահերթ նիստին։

«Սա լավ հնարավորություն է շատ քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց համար տարանջատվելու Նիկոլից եւ չկրելու երկրի կործանման պատասխանատվությունը»,– հայտարարել էր Իշխան Սաղաթելյանը։

Պատգամավորներին ոստիկանները թույլ չէին տվել մտնել շենք, ուժեղ հրմշտոց էր սկսվել: Ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բազմաթիվ ցուցարարների բերման էին ենթարկել։ Մի քանի քաղաքացի տեղափոխվել էր հիվանդանոց։ Ոստիկանության տվյալով՝ 111 քաղաքացի բերման է ենթարկվել, Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր հարյուրավոր քաղաքացիների ոստիկանական բաժանմունքներ տանելու մասին։  Ոստիկանները բիրտ ուժ էին գործադրել նաեւ պատգամավորների, անչափահասների նկատմամբ։

Երգերէն հասնող պատգամները
10 Օգոստոսի 2022, 14:40 Երգերէն հասնող պատգամները

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica