close
Եղանակը Երևանում
8 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ի՞նչ են մտածում այս մասին «ժողովրդավարական, ինքնիշխանական» կեղծ «առաջադեմները». Ավետիք Իշխանյան

Հասարակություն

30 Մայիսի 2022, 23:41
 Ի՞նչ են մտածում այս մասին «ժողովրդավարական, ինքնիշխանական» կեղծ «առաջադեմները». Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Այսօր, բռնապետիկի ցուցումով, բութ դեմքերով, բայց լիքը քսակով ոստիկան-ենիչերիները, կատարեցին հերթական վայրենությունները՝ խաղաղ ցուցարարներին հարվածելով, նվաստացնելով, խոշտանգելով, հաճույք պատճառելով սադիստ-բռնապետիկին։ Ի՞նչ են մտածում այս մասին «ժողովրդավարական, ինքնիշխանական» կեղծ «առաջադեմները»։

Հիշեցի մեծն Վահան Տերյանին․

Երբ ես հարցրի նրան, թե ի՞նչ է վերջապես նրա բաղձանքը, ինչո՞ւ է այդպես ջերմ ցանկանում, որ «Հայաստանն ազատվի» (Բալկանյան պատերազմի սկզբին էր տեղի ունենում զրույցը), վերջապես՝ մի՞թե, հարցրի ես, ձեր բաղձանքն այն է, որ տեսնեք հայ ոստիկան հայկական համազգեստով… նա անհամբեր կերպով եւ կտրուկ ասաց.

– Այո՛, հայ ոստիկան, հայկական համազգեստով…

Հետո ավելացրեց դրա վրա եւ այն ամենը, ինչ անհրաժեշտ կերպով կապված է այդ հայ ոստիկանի գոյության հետ…

Սակայն ես ոչ մի խոսք չլսեցի հայ կուլտուրայի մասին. հայ արվեստի, գրականության, հայ գիտության… վերջապես հայ ժողովրդի մասին, որի համար (նկատենք թռուցիկ կերպով գոնե) բոլորովին միեւնույն է, թե ո՛ր ազգից է եւ ի՛նչ համազգեստ ունի հագին այն ոստիկանը, որն իրենից կաշառք է պահանջում կամ որն իրեն ծեծում է…

Հոգևոր Հայաստան
1914թ․»:

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica