close
Եղանակը Երևանում
17 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շաբաթներով հայկական պետհամարանիշերով բեռնատարներն արգելափակված են Թբիլիսին շրջանցող ճանապարհին. պատգամավոր

Հասարակություն

30 Մայիսի 2022, 09:33
 Շաբաթներով հայկական պետհամարանիշերով բեռնատարներն արգելափակված են Թբիլիսին շրջանցող ճանապարհին. պատգամավոր

Շաբաթներով հայկական պետհամարանիշերով բեռնատարներն արգելափակված են Թբիլիսին շրջանցող ճանապարհին, շաբաթներով վարորդները տառապում են օտար ամայի ճամփեքին, իսկ արտահանողները նյութական վնասներ են կրում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Կառավարություն ունենք, աշխարհը չունի։ Շաբաթներով հայկական պետհամարանիշերով բեռնատարներն արգելափակված են Թբիլիսին շրջանցող ճանապարհին, շաբաթներով վարորդները տառապում են օտար ամայի ճամփեքին, իսկ արտահանողները նյութական վնասներ են կրում։ Լավ, ասենք ձմռանը Լարսը փակ էր, իսկ հիմա՞։ Սենց էլ անբաշար կառավարություն կլինի՞։ Կառավարությունը կազմվում է խնդիրներ լուծելու, այլ ոչ թե ձախողումների համար արդարացումներ գտնելու համար։ Հիմա էլ են նախկինները մեղավոր, թե՞ Ղարաբաղն է մեղավոր։ Արբանյակի փոխարեն ապահովեք, որ վարորդները Վրաստանով կարողանան անցնել։

Այս տիեզերական անբաշարությունը տեսնելով սկսում եմ կասկածել, որ հայկական կողմն է այս ամեն ինչն ինքն է դիտմամբ կազմակերպում, որ հետո ասի․ «Տեսնու՞մ եք, Լարսը փակ է, եկեք թուրքերի ու ադրբեջանցիների պահանջները կատարենք, որ Թուրքիայով ճանապարհը բացեն»․․․․»,- գրել է նա:

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica