Կոտայքի մարզում բախվել են Ծառուկյանին պատկանող ընկերության Yutong ավտոբուսն ու 36-ամյա վարորդի Mercedes-ը, կա վիրավոր
Հասարակություն

Կոտայքի մարզում, մայիսի 23-ին, ժամը 15։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 10 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ՝ 42-ամյա Գևորգ Ս-ի վարած Yutong մակնիշի ավտոբուսն ու 36-ամյա Սերգեյ Ս-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենան։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Yutong-ի ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 20-ամյա Քրիստինե Ե-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Աբովյան» բժշկական կենտրոն։