close
Եղանակը Երևանում
2 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ-ը ֆինանսավորում է կենսալաբորատորիաները Հայաստանում, Ղազախստանում և Կենտրոնական Ասիայում. Լավրով

Աշխարհ

27 Մայիսի 2022, 11:03
 ԱՄՆ-ը ֆինանսավորում է կենսալաբորատորիաները Հայաստանում, Ղազախստանում և Կենտրոնական Ասիայում. Լավրով

ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող կենսաբանական լաբորատորիաները գտնվում են Հայաստանում, Ղազախստանում և Կենտրոնական Ասիայի երկրներում, Մոսկվան այս խնդիրը քննարկում է իր հարևանների հետ թե՛ երկկողմանի, թե՛ ՀԱՊԿ-ի միջոցով։ Այս մասին RT Arabic-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք այս երկրների հետ քննարկում ենք այդ խնդիրները երկկողմանի հիմունքներով և ՀԱՊԿ-ի միջոցով։ ՀԱՊԿ գրեթե բոլոր երկրների և ԱՊՀ մյուս երկրների հետ մենք կնքում ենք (կա՛մ արդեն կնքվել են, կա՛մ պատրաստվում ենք կնքել) կենսաբանական անվտանգության վերաբերյալ համագործակցության հուշագրեր, որոնք ներառում են փոխադարձ տեղեկատվություն այն մասին, թե ինչպես են զարգանում կենսաբանական ծրագրերը մեր յուրաքանչյուր երկրում», - ասել է ՌԴ նախարարը։


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica