close
Եղանակը Երևանում
4 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՔՊ-ական Խաչատուր Սուքիասյանին պատկանող բանկը հաճախորդների գրպանն է մտնում. բողոքներ՝ քաղաքացիներից

Քաղաքական

26 Մայիսի 2022, 21:55
 ՔՊ-ական Խաչատուր Սուքիասյանին պատկանող բանկը հաճախորդների գրպանն է մտնում. բողոքներ՝ քաղաքացիներից

Հայտնի օլիգարխ, ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Հայէկոնոմբանկը» հրաժարվում է արտերկրից Հայաստան փոխանցված գումարները հաճախորդներին տրամադրել դոլարով, այն դեպքում՝ երբ այդ գումարները փոխանցվել են նշված արժույթով:

Yerkir.am-ի խմբագրություն դիմած է քաղաքացին շեշտում է՝ իրեն այլ տարբերակ չեն առաջարկում եւ չունեն հստակ բացատրություն, թե ինչո՞ւ գումարը չեն տալիս այն արժույթով, որով փոխանցվել է։ Ավելին՝ հաճախորդներին դոլարով փոխանցված գումարը տրամադրում են դրամով՝ տվյալ պահին ամրագրված և իրենց հարմար փոխարժեքով։

«Դրամը ոչ թե տալիս են վաճառքի գնով, այլ առքի։ Որտե՞ղ է թաքնված շան գլուխը, ի՞նչ գործարք են անում եւ ի՞նչ փողեր են աշխատում։ Դոլարի դեֆիցիտի դեպքում դոլարի գինը պիտի աննախադեպ բարձրանար։ Այսպես ասած՝ «կռուպնի» գործարք է գնում, իրենց չորս օրն էլ բավական է, որ միլիոններ աշխատեն։ Կառավարչի մոտ եմ մտել, կարկամում է, չգիտի՝ ինչ պատասխանի, ասել եմ՝ պետական մակարդակով ռեկետ են անում։ Ըստ իս՝ մեծ գումարներ են աշխատում: Որոշ հաճախորդներ, երբ աղմուկ են բարձրացնում, բանկի աշխատակիցները ներս են հրավիրում և ներքին կարգով հարցերը լուծում՝ փոխանցված գումարը տրամադրելով դոլարով, իսկ ով մի քիչ իրեն համեստ է պահում՝ դրած քերթում են»,- ասաց մեր զրուցակիցը։

Yerkir.am-ի հետ զրույցում բանկային ոլորտի մասնագետն ասաց, որ Հայաստանում դոլարի թղթադրամի խնդիր կա, բայց նույնիսկ այդ պարագայում բանկը իրավունք չունի հաճախորդին չտալու գումարն այն արժույթով, որով ուղարկվել է, այն է՝ դոլարով, քանի որ դա հաճախորդի փողն է, ոչ թե բանկինը։ Որոշ բանկեր, բանկային օրենսդրության սահմաններում, խնդրին փորձել են ինչ-որ կերպ լուծում տալ՝ սահմանելով դոլարով կանխիկացման սակագներ: Դա արվել է այն բանի համար, որպեսզի քիչ մարդ դոլար պահանջի, այն է՝ հաճախորդն ավելի շահագրգռված լինի կա՛մ փոխանցված դոլարը դրամով վերցնել, կա՛մ անկանխիկ տարբերակով։

«Բոլոր բանկերը կարող են փոխանակման եւ կանխիկացման սակագներ սահմանել, որը կարգավորվում է օրենսդրությամբ, այդպիսով՝ հաճախորդին շահագրգռելով հավելյալ տոկոս վճարելու փոխարեն գումարը ստանալ դրամով։  Բայց երբ քաղաքացուն ասում  են՝ չէ, չենք տալիս գումարը դոլարով, դա արդեն խնդիր է»,- ասաց նա։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica