close
Եղանակը Երևանում
2 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նիկոլ Փաշինյանը կատարեց իր կյանքի երազանքը՝ իր վրեժը լուծեց Ղարաբաղից և ղարաբաղցիներից

Քաղաքական

26 Մայիսի 2022, 16:26
 Նիկոլ Փաշինյանը կատարեց իր կյանքի երազանքը՝ իր վրեժը լուծեց Ղարաբաղից և ղարաբաղցիներից

Նիկոլ Փաշինյանը, թե' որպես լրագրող և թե' որպես քաղաքական գործիչ, ձևավորվել էր մի միջավայրում, որտեղ ղարաբաղցին ընկալվում էր որպես հայհոյանք: Պատճառները այստեղ շատ էին, բայց գլխավորը այն էր, որ մինչ 1998 թ. Հայաստանում ձևավորված քաղաքական վերնախավն իրեն համարում էր քցված այն ղարաբաղյան շրջանակների կողմից, ովքեր 1998-ից հետո եկան իշխանության:

Հենց այդ ժամանակվանից էլ Հայաստանում սկսվեց ձևավորվել հակաղարաբաղյան տրամադրություններ: Իր հերթին, այդ տրամադրությունները ստիպում էին, որ «ղարաբաղյան» կոչվող իշխանությունն իր հերթին ձևավորի իրենց թիմերը: Արդյունքում նախկին ՀՀՇ-ական շրջանակները խաղի մեջ մտցրին «ղարաբաղյան կլան» հասկացությունը, որպեսզի կարողանային տարանջատեին ղարաբաղցիներին մնացած հայաստանցիներից: Ավելին, այդ գաղափարը սկսվեց հետևողականորեն կյանքի կոչվել: Քանի որ իր հերթին «ղարաբաղյան» կոչվող իշխանությունը, մեծ հաշվով, իր բովանդակությամբ քաղաքական գիտակցություն չուներ, արդյունքում Հայաստանում այդ թունավորման հանցավոր հակաազգային և հակապետական գաղափարները սկսեցին արագորեն տարածվել: Փաշինյանը հենց այդ ժամանակ էր ձևավորվում թե որպես լրագրող, իսկ հետագայում, թե որպես քաղաքական գործիչ: Սակայն, քանի որ նրան խաղի մեջ էր մտցրել, պայմանականորեն «հակաղարաբաղցիական» կլանը, նրա մեջ նույնպես տարածվել էին այդ թունավոր պատկերացումները ղարաբաղցիների վերաբերյալ:

Ընդանուր առմամբ, Հայաստանում լուրջ քաղաքական վերնախավի ձևավորման գործընթաց այդպես էլ չսկսվեց, քանի որ այդ գիտակցությունը չկար ոչ, պայմանական ասած «հակաղարաբաղյան», ոչ էլ «ղարաբաղյան» կլանի մոտ:

Երկու կողմում էլ կար ցածր քաղաքական գիտակցություն, և երկու կողմն էլ ընկլալում էին բացառապես կամ փողի, կամ ուժի գործոնները:

Արդյունքում, այդ ժամանակ Հայաստանում ձևավորվեց ակնհայտորեն հակաազգային և հակապետական մի խավ, որի գերնպատակն էր «ազատել Հայաստանը տականք ղարաբաղցիներից»:

Ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ այդ նույն նպատակներն էին դրված նաև Թուրքիայի «ՄԻԹ» անվտանգության ծառայության կողմից Հայաստանի նկատմամբ:

Քանի որ Հայաստանը միատարր էր, Անկարայում որոշել էին հենց այդ շրջանակների օգնությամբ ջլատել Հայաստանի հանրային կյանքը: Այլ բազմազգ երկրներում, օրինակ Ռուսաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում ազգամիջյան հակամարտության խրախուսումը համարվում է հակապետական հանցագործություն և պատժվում է ամենախիստ ձևով: Նույնիսկ հարևան Վրաստանում է դա արգելված: Քանի որ այդ երկրների քաղաքական ղեկավարները հասկանում են, որ ազգամիջյան խռովությունը պետության կործանման ամենակարճ ճանապարհն  է:

Մինչդեռ միատարր Հայաստանում Թուրքիային հաջողվեց սերմանել այդ հակասությունները, գրեթե չունենալով որևէ բնական հիմք: Այստեղ պետք է նշել, ոչ միայն «հակաղարաբաղյան» կլանի բացահայտ հակապետական գործունեության մասին, այլև «ղարաբաղյան» կոչվող իշխանության անմեղսունակ պահվածքի մասին: Քանզի բացահայտ հակապետական արարքները ոչ միայն հանդուրժվում էին, այլև ընկալվում էին, որպես «այլընտրանքային» դրսևորում: Իհարկե, այդ ամենը ոչ մի կապ չուներ ժողովրդավություն հասկացության հետ:

Ինչպես որ, օրինակ, ԱՄՆ-ում սևերին ռասայական հիմքի վրա մեղադրանքը  համարվում է հանցանք և պատժվում է պետության կողմից:

Այդ տեսանկյունից Փաշինյանի ձևավորման մեջ իր ոչ փոքր մեղքն ունի նաև նախկին իշխանությունը:

Այդպես է լինում, երբ երկրում ձևավորված իշխանությունը չի ունենում լիակատար քաղաքական գիտակցություն, այլ փորձում է իր բոլոր հարցերը լուծել ուժի, կամ փողի միջոցով:

Սա է իրականությունը:

Աղբյուրը՝ zham.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica