close
Եղանակը Երևանում
16 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պրն Ջհանգիրյանը կա՛մ մանիպուլացնում է իրականությունը, կա՛մ իրեն սխալ են զեկուցել․ Արծվիկ Մինասյան

Քաղաքական

26 Մայիսի 2022, 14:48
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պրն Ջհանգիրյանը կա՛մ մանիպուլացնում է իրականությունը, կա՛մ իրեն սխալ են զեկուցել․ Արծվիկ Մինասյան

Պրն Ջհանգիրյանը կամ մանիպուլացնում չէ, կամ իրեն սխալ են զեկուցել՝ ըստ  Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ԲԴԽ շենքի դիմաց, որտեղ «Դիմադրություն» շարժման մասնակիցները զոհված զինծառայողների ծնողների հետ պահանջում են Նիկոլի դավաճանության գործով վերաքննիչ բողոքը քննել ոչ թե փակ, այլ բաց ռեժիմով։

Ծնողներին ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն ընդունել և ասել էր, որ ինքը չի կարող հրամայել, որ դատավարությունը բաց իրականացվի, պետք է բողոքաբերներ Արծվիկ Մինասյանն ու Հակոբ Մարտիրոսյանը միջնորդություն ներկայացնեն, որից հետո եթե պահանջը բավարարված չլինի՝ կգան, նորից կլսի ծնողներին։

Արծվիկ ՄԻնասյանը վստահեցրեց, որ սա մանիպուլյացիա է, քանի որ իրենք հենց այդ նույն պահին են միջնորդել, որ բաց անցկացվի դատը, բայց դատավոր Կարեն Բիշարյանը չի բավարարել։

«Առաջին իսկ պահից սկսած թե՛ ես, թե՛ պրն․ Մարտիրոսյանը զգացել ենք դատավոր Բիշարյանի կանխակալ մոտեցումն այս գործով, և ինքնաբացարկի միջնորոդություն ենք ներկայացնել։ Դատավորը մեր այդ միջնորոդությունը մերժել է։ Երկրորդ միջնորդությունը վերաբերում էր նահատակների հարազատներին որպես երրորդ անձ ներգրավելուն․ այդ ժամանակ էր, որ դատավորը գնաց խորհրդակցական սենյակ և հրապարակեց իր որոշումը, որ անցկացնելու է փակ։ Մաբողջ խնդիրն այն է, որ հենց նույն պահին ես և պրն Մարտիորսյանը միջնորդել ենք, որ վերանայի իր որոշումը և փոխի այն, որովհետև չի կարող այդ որոշմամբ խաթարվել արդար քննության երկու հիմնական սկզբունք՝ հրապարակայնությունը և իրավունքի ուժով տուժող ճանաչված անձանց ներգրավվածությունը այս գործընթացին»,-հայտարարեց նա։

Պրն Ջհանգիրյանը կա՛մ մանիպուլացնում է իրականությունը, նշեց Արծվիկ Մինասյանը, կա՛մ սխալ տեղեկատվություն են իրեն տվել․ ամեն դեպքում երկուշաբթի միջնորդությունը նորից կներկայացնենք, որովհետև անհնար է այս դատավարությունը պատկերացնել առանց լրատվամիջոցների և տուժողների ներկայացուցիչների մասնակցության։

Մանրամասն՝ տեսանյութում․

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica