close
Եղանակը Երևանում
4 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իսրայելը կանգնած է գնդապետ Խոդայի սպանության հետևում. The New York Times

Աշխարհ

26 Մայիսի 2022, 17:40
 Իսրայելը կանգնած է գնդապետ Խոդայի սպանության հետևում. The New York Times

Իսրայելի իշխանությունները ծանուցել են ԱՄՆ վարչակազմին, որ իրենք են կանգնած եղել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) գնդապետ Հասան Սայադ Խոդայի սպանության հետևում. գրում է The New York Times-ը՝ հղում անելով ԱՄՆ հետախուզության աղբյուրներին։

Հրատարակության համաձայն՝ Խոդայի սպանությունը պետք է ծառայեր որպես «նախազգուշացում Իրանի համար», որ սահմանափակեր իր ենթադրյալ գործունեությունը՝ ուղղված «օտարերկրացիների, այդ թվում՝ քաղաքացիական անձանց և Իսրայելի իշխանությունների ներկայացուցիչների սպանությանը»: Պարբերականի զրուցակիցները պնդում են, որ Խոդայը եղել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գաղտնի ստորաբաժանման հրամանատարության կազմում, որն իրականացնում է այդ գործունեությունը։

Խոդայի սպանության մասին հայտնի է դարձել մայիսի 22-ին։ Թեհրանում զինվորականի վրա հարձակվել են իր տան դիմաց. երկու՝ մոտոցիկլետ նստած տղամարդիկ 5 փամփուշտ են արձակել նրա ուղղությամբ, ապա դեպքի վայրից դիմել փախուստի։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը տեղի ունեցածը որակել է որպես ահաբեկչություն։


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica