Միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ Նիկոլի հետ ինչ-որ բան բանակցելն անօգուտ գործ է. Արթուր Ղազինյան
Հասարակություն

Երեկ ԱԺ-ում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ Արցախը Ադրբեջանին հանձնելու մեջ մեղադրելուց հետո միջազգային հանրությունը պետք է անի ՄԵԿ կարևոր հետևություն. դադարեցնել նիկոլ փաշինյանի հետ բոլոր շփումները:
Նախ նա այլևս չի ներկայացնում Հայաստանն ու Հայ ժողովրդին, նրա հետ ինչ-որ բան քննարկելն ու բանակցելն անօգուտ գործ է և ժամանակի վատնում:
Ապա նաև մեծ վտանգ է պարունակում անձնական և պետական մակարդակում խաբվելու, գցվելու, խայտառակվելու և վերջում ամեն ինչի մեջ մեղավոր նշանակվելու համար:
Ռուսաստանի Դաշնությունը, ԱՄՆ-ը և ԵՄ-ը, եթե նշանակվեն գնահատում ու կարևորում են Հայաստանն ու Հայ ժողովրդին, պետք է անմիջապես դադարեցնեն նիկոլի հետ բոլոր շփումները և կանգնեն Հայ ազգի կողքին:
Արթուր Ղազինյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր