close
Եղանակը Երևանում
4 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պետք է հարուցվի քրեական գործը և Նիկոլ Փաշինյանը ներգրավվի որպես մեղադրյալ․ Արծվիկ Մինասյանը՝ ԲԴԽ դիմաց

Քաղաքական

26 Մայիսի 2022, 12:09
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պետք է հարուցվի քրեական գործը և Նիկոլ Փաշինյանը ներգրավվի որպես մեղադրյալ․ Արծվիկ Մինասյանը՝ ԲԴԽ դիմաց

«Դիմադրություն» շարժման մասնակիցները, զոհված և գերեվարված զինծառայողների ծնողների խնդրանքով, իրենց հետ եկել են Բարձրագույն դատական խորհրդի շենքի մոտ՝ բողոքելու Փաշինյանի դավաճանության գործը դռնփակ քննելու՝ Վերաքննիչ դատարանի դատավոր Կարեն Բիշարյանի որոշման դեմ՝ հայտնում է  Yerkir.am-ը։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, որի բողոքի հիման վրա է Վերաքննիչը քննում նշված գործը, ԲԴԽ շենքի առջև ներկայացրեց մանրամասները։

Նա նշեց, որ մեկ տարուց ավելի է տարբեր հաղորդումներ են եղել հանցագործության մասին առ այն, որ Նիկոլ Փաշինյանը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք կատարել են այնպիսի գործողություններ, որոնց հետևանքով մենք ունեցել ենք կորուստներ, և այդ գործողությունները Քր․ օր 299 հոդվածով բնութագրվում է որպես «պետական դավաճանություն»։

Բազմաթիվ մարմիններում այդ դիմումները մերժվել են։

Վերջին դիմումը, որով վիճարկվում է Դատախազության անգործությունը, Վերաքննիչ քրեական դատարանում է գտնվում։

«Երեկ դատավոր Կարեն Բիշարյանի նախագահությամբ դատական նիստն ընդհատվեց մի միջադեպի պատճառով, որի հետևանքը եղավ այն, որ դատավոր Բիշարյանը վերադարձավ և հայտարարեց, որ այսուհետ Նիկոլ Փաշինյանի և բարձրաստիճան մի շարք անձանց նկատմամբ առերևույթ պետական դավաճանության հաղորդման հիմքով քրեական գործ հարուցելու դատաքննությունը պետք է իրականացվի փակ․ «փակ» նշանակում է չեն լինելու լրագրողներ, բայց որ ամենակարևորն է՝ չեն լինելու նաև մեր նահատակ զինվորների, գերեվարված անձանց հարազատները։ Սա ոչ այլ ինչ է, քան ուղղակի ցուցում հերթական փակուղի տանել այս գործը և հանրության ուշադրությունից դուրս կայացնել հերթական ապօրինի որոշումը»,-հայտարարեց Արծվիկ Մինասյանը։

Ծնողները պահանջում են փոխել այդ որոշումը, և թե՛ տուժողների իրավահաջորդները, թե լրագրողները մասնակցություն ունենան այդ նիստին, և լայն հանրությունը ամբողջությամբ իրազեկվի այն փաստերին, որոնք ներկայացվում  են որպես պետական դավաճանությունը բնութագրող գործողություններ, ինչպես նաև իրավասու մարմինների անգործությունը այս հաղորդման նկատմամբ։

Այս ամենի արդյունքը պետք է լինի այն, ասաց Արծվիկ Մինասյանը, որ հարուցվի քրեական գործը և Նիկոլ Փաշինյանը ներգրավվի այս գործի մեջ որպես մեղադրյալ։

Հավաքվածները պահանջեցին ԲԴԽ-ից՝ իջնել և լսել իրենց պահանջները։

Մանրամասն՝ տեսանյութում․

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica