close
Եղանակը Երևանում
17 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մե՞նք ենք մեղավոր, որ Նիկոլն Էդմոնին քցեց ու խորհրդարան չանցկացրեց. Ագնեսա Խամոյան

Քաղաքական

26 Մայիսի 2022, 12:01
 Մե՞նք ենք մեղավոր, որ Նիկոլն Էդմոնին քցեց ու խորհրդարան չանցկացրեց. Ագնեսա Խամոյան

Քաղաքական դաշտի ամենաանլուրջ, իսկ արդեն լուսահոգի կուսակցության (նկատի ունի «Լուսավոր Հայաստանին»-խմբ․) կարկառուն ներկայացուցիչ Գեւորգ Գորգիսյանն ասում է՝ ընդդիմությունը վախենում է Նիկոլ Փաշինյանին հարց տալ. պատկերացնո՞ւմ եք, ես ու իմ գործընկերները վախենում ենք Նիկոլին հարց տալ, ծիծաղեցիք, դե անցանք առաջ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այն որ Նիկոլի հատուկ հանձնարարությունների դեսպանն ու յուր կուսակիցները որոշել են մտնել, մտնել, մտնել մինչեւ վերջ, մտնել քաղաքական խորը ու համապարփակ ինքնաոչնչացման հորձանուտը, այլեւս նորություն չէ, բայց որ այդ ճանապարհին Լուսավորի «քաղաքական մտքի գիգանտը» կարող է խորհրդարանական ընդդիմության մասին հայտարարել՝ «Եթե իրենք իսկապես մտածեին երկրի մասին, եթե իրոք մտածեին, թե Նիկոլ Փաշինյանը վատ վարչապետ է, չէին մասնակցի նախորդ ընտրություններին, կթողնեին՝ դաշտը մաքրվեր, ԱԺ-ում լիներ 7-8 քաղաքական ուժ, կազմվեր կոալիցիոն քաղաքական ուժ, որը իշխանությանը կփոխզսպեր, և ամեն բան կդառնար լեգիտիմ», հավանաբար զարմացրել է անգամ Նիկոլ Փաշինյանին։

Հարգելիս, քանի էս խելքին եք, հա էլ քցված եք լինելու, հասկացիր, թեպետ քեզ անգամ ձեր Նիկոլը չի հասկացել»:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica