close
Եղանակը Երևանում
3 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ոստիկանությունում Անդրանիկ Քոչարյանի անհեթեթ հորդորն արհամարհել և որևէ տվյալ չեն փոխանցել Պն-ին. Բաբայան

Հասարակություն

25 Մայիսի 2022, 20:06
 Ոստիկանությունում Անդրանիկ Քոչարյանի անհեթեթ հորդորն արհամարհել և որևէ տվյալ չեն փոխանցել Պն-ին. Բաբայան

Իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ոստիկանությանը հորդորել էր, որ խաղաղ ակցիաներից ոստիկանության բաժիններ բերման ենթարկված մասնակիցների տվյալները ոստիկանությունը փոխանցի պաշտպանության նախարարությանը, որպեսզի նրանց «բանակ տանեն»: Ցուցարարներին վախեցնելու այս փորձը իշխանական պատգամավորը ձևակերպել էր, թե իբր կարող են լինել մարդիկ, որոնք խուսափել են զինվորական ծառայությունից կամ ԶՈւ եռամսյա հավաքներից: Այս մասին գրում է «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայանը:

«Օրեր առաջ ոստիկանությանը պաշտոնական հարցում էի ուղարկել պարզելու, թե արդյո՞ք ոստիկանությունն ընթացք է տվել պատգամավորական այդ անհեթեթ հանձնարարականին: Պարզվեց, որ ոստիկանությունում, ի պատիվ իրենց, առհամարել են Քոչարյանի այդ անհեթեթ հորդորը և որևէ տվյալ չեն փոխանցել պաշտպանության նախարարությանը:

Իրականում շատ անբնական կլիներ, եթե ոստիկանությունը չառհամարեր պետական համակարգից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող Անդրանիկ Քոչարյանի այդպիսի խայտառակ «հանձնարարականը»»,- գրել է նա:

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica