close
Եղանակը Երևանում
2 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի հարցը ո՞նց պիտի լուծեք․ հարցուպատասխան՝ Ֆրանսիայի հրապարակում, մարտահրավեր չգործող ԱԺ-ին

Քաղաքական

25 Մայիսի 2022, 16:52
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի հարցը ո՞նց պիտի լուծեք․ հարցուպատասխան՝ Ֆրանսիայի հրապարակում, մարտահրավեր չգործող ԱԺ-ին

Ազգային ժողովում այս պահին կառավարություն-խորհրդարան հարցուպատասխանի ժամ է, և ընդդիմադիր պատգամավորներն այն բոյկոտել են՝ իրենց հարցուպատասխանն անցկացնելով ժողովրդի հետ Ֆրանսիայի հրապարակում՝ հայտնում է Yerkir.am-ը։

Քաղաքացիներից մեկը՝ Հարություն Կարապետյանը հարցրեց․ Արցախի հարցը ո՞նց պիտի լուծեք։

Հարցին պատասխանեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը։

«Արցախի հարցի լուծման ուղղությունը ու դրա հետ կապված անելիքները մեր ժողովուրդն արդեն ձևակերպել է և որևէ իշխանություն այլ բան չի կարող անել, քան իրականացնել այն կամքը, որ առաջին հերթին հենց Արցախի ժողովուրդն արձանագրել է»,-ասաց նա։

Ռուստամյանը 3 նախապայման նշեց, առանց որի Արցախի հարցի հայանպաստ լուծումը հնարավոր չէ, և սա է, որ իրենք պահանջելու ենք գործող և ապագա իշխանություններից։

1․ Արցախի կարգավիճակի հարցը․ ակնհայտ է, որ Արցախի հարցը  պետք է լուծվի այն տրամաբանությամբ, որ ամրագրված է Արցախի Սահմանադրության 175 հոդվածով և Արցախի անկախության հռչակագրով՝ այն է՝ բացառել Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում։

2․ Արցախի անկլավային վիճակի բացառումը․ այն պետք է ցամաքային կապ ունենա Մայր Հայաստանի հետ։

3․ Անվտանգության համակարգի ամրապնդումն է Արցախի՝ տեղի ուժերով անվտանգության ապահովումը և Հայաստանի՝ որպես Արցախի անվտանոգության երաշխավորի մասնակցություն, ինչպես նաև ռուս խաղաղապահ ուժերի անժամկետ ներկայություն։

Մանրամասն՝ տեսանյութում․

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica