close
Եղանակը Երևանում
2 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ի՞նչ գործ ունես. դիտավորյալ ե՞ս անում, թե՞ ուրիշ մեկին չես գտնում. Հրանտ Բագրատյանը՝ Վահագն Խաչատուրյանին

Քաղաքական

25 Մայիսի 2022, 16:50
 Ի՞նչ գործ ունես. դիտավորյալ ե՞ս անում, թե՞ ուրիշ մեկին չես գտնում. Հրանտ Բագրատյանը՝ Վահագն Խաչատուրյանին

Հայաստանի գլխին սև, մութ ամպեր են կուտակվում. ավելի ճիշտ կուտակում են։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Նա նաեւ նշել է. «Իշխանությունները, բնավորության համաձայն, խաղեր են տալիս մերթ Արևմուտքի մերթ ՌԴ հետ։ Մայիսը կարելի է համարել Արևմուտքի միամսյակ։ Նախ, անհաջող եռակողմ հանդիպում Բրյուսելում Ալիևի մասնակցությամբ։ Արցախի հանրապետության մասին ոչ մի խոսք, կծկտուր ակնարկներ կուլտուր ավտոնոմիայի ուղղությամբ։ Սա ի դեպ ի գիտություն եվրամետների։

Այնուհետև ՀՀ նախագահը Դավոսում հանդիպում է ՌԴ թշնամի երկրների նախագահներին (Լեհաստան, Լիտվա, Լատվիա, Էստոնիա), հրավիրում նրանց Հայաստան։ Ի՞նչ գործ ունես։ Դիտավորյալ ե՞ս անում, թե ուրիշ մեկին չես գտնում, որ քեզ հետ հանդիպի։

Այս ամենի զարդը ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը դարձավ։ Երեկ հայտնի դարձավ, որ նրա ղեկավարած հիմնարկը ՀՀ ֆոնդային բորսայի 65%-ը վաճառել է լեհերին։ Սա, ենթադրում եմ, իսպառ կվերացնի ռուսական, չինական ու իրանական ընկերությունների ցուցարկումը հետայսու։ Մինչդեռ այդ 3 երկրների հետ ՀՀ տնտեսական կապերի 50%-ն ունենք։

Մ. Գալստյանի մյուս «քաջագործությունը» դրամի արժևորումն է. նա պարզապես չի չեզոքացնում արտարժույթի ժամանակավոր բնույթ ունեցող դրական հոսքերը։ Արդյունքում՝ տնտեսական շարունակվող լճացում։ Իրոք ոչ մի լավ բան չի երևում»:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica