close
Եղանակը Երևանում
2 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չինական զորքերը Թայվանի մոտ զորավարժություններ են անցկացնում՝ «ԱՄՆ-ին նախազգուշացնելու համար»

Աշխարհ

25 Մայիսի 2022, 17:11
 Չինական զորքերը Թայվանի մոտ զորավարժություններ են անցկացնում՝ «ԱՄՆ-ին նախազգուշացնելու համար»

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) զինված ուժերը զորավարժություններ են անցկացրել Թայվան կղզու մերձակայքում գտնվող ջրերում՝ որպես «լուրջ նախազգուշացում» ԱՄՆ-ին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Չինաստանի Ժողովրդական-ազատագրական բանակի մարտական հրամանատարության արեւելյան գոտու ներկայացուցիչ Շի Իին։

«Օրերս ՉԺԱԲ-ի մարտական հրամանատարության արևելյան գոտում իրական մարտական ռեժիմով պարեկային և համապարփակ զորավարժություններ են անցկացվել...»,- մանրամասնել է գերատեսչության ներկայացուցիչը՝ հավելելով, որ դրանք կազմակերպվել են Թայվանին և ԱՄՆ-ին նախազգուշացնելու համար՝ նրանց համատեղ գործողությունների ֆոնին։

Չինաստանի մասնակցությամբ զորավարժությունների մանրամասները և ներգրավված զինտեխնիկայի քանակը չեն հաղորդվում։


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica