close
Եղանակը Երևանում
2 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախի հարցով հայտարարությանը չի միացել Սամվել Բաբայանի խմբակցությունը. Տիգրան Աբրահամյան

Քաղաքական

25 Մայիսի 2022, 10:04
 Արցախի հարցով հայտարարությանը չի միացել Սամվել Բաբայանի խմբակցությունը. Տիգրան Աբրահամյան

Արցախի խորհրդարանի 4 խմբակցություններ համատեղ հայտարարությամբ արձագանքել են Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանն ու դրան հետևած արձանագրումներին, որում մասնավորապես նշվում է, որ ստեղծված պայմաններում Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարտավոր են առաջնորդվել բացառապես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային ատյաններում առաջ տանելու և պաշտպանելու դիրքորոշմամբ՝ հիմք ընդունելով 1992թ. հուլիսի 8-ի ՀՀ Գերագույն խորհրդի որոշումը, համաձայն որի՝ «Հայաստանի համար անընդունելի է համարվում միջազգային կամ ներպետական ամեն փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն նշված կլինի Ադրբեջանի կազմում»: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, որը տարիներ շարունակ եղել է Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի՝ անվտանգության հարցերով խորհրդականը:

Նա նաեւ նշել է. «Ե´վ Արցախում, և´ Հայաստանում գործող իշխանությունների համար առաջնահերթ պետք է լինեն հայկական երկու հանրապետությունների կազմավորման մասին հռչակագրերը, 1991թ. սեպտեմբերի 2-ի որոշմամբ ու 1991թ. դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեով ամրագրված արժեքները:

Սա արցախյան քաղաքական ուժերի առաջին կոշտ արձագանքը չի Արցախի հարցով տարվող բանակցությունների և ՀՀ իշխանության արտաքին կուրսի վերաբերյալ, սակայն հատկանշական է, որ դրան միացել է Արցախի գործող նախագահին աջակցող խմբակցությունը, բայց չի միացել ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի խմբակցությունը։

Փաստորեն Արցախի հարցով նշաձողի իջեցումը, գործընթացում ինքնորոշման իրավունքի բացակայությունը, Արցախը Ադրբեջանի կազմում ՀՀ իշխանությունների դիտարկումն Արցախում ինչ որ մեկին դեռ բավարարում է»։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica