close
Եղանակը Երևանում
2 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իշխանությունը ցանկանում է իրենով անել նաեւ Հայաստանի համայնքների միությունը․ «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

25 Մայիսի 2022, 09:34
 Իշխանությունը ցանկանում է իրենով անել նաեւ Հայաստանի համայնքների միությունը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքական իշխանությունը ցանկանում է իրենով անել նաեւ Հայաստանի համայնքների միությունը։ Բանն այն է, որ միության ղեկավարի՝ Էմին Երիցյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է, ու իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» ձեռքը նաեւ այս կառույցի վրա է ցանկանում դնել։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 24-ին, միության ընդհանուր ժողովին «ՔՊ-ական համայնքապետերը մասնակցելու էին եկել, որպեսզի իրենց ցանկալի թեկնածուին ընտրեին՝ որպես միության նախագահ, բայց, ըստ միության գործող կանոնադրության, ՔՊ-ական որեւէ թեկնածու չի համապատասխանում կառույցի նախագահի համար առաջադրված չափանիշներին։

«Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ երեկ թե՛ մինչեւ ժողովի քննարկումը, թե՛ քննարկման ժամանակ ՔՊ-ական համայնքապետերն ակտիվ բանակցություների մեջ էին գործընկեր, հիմնականում՝ ոչ ՔՊ-ական համայնքապետերի հետ, որ փոփոխությունների փաթեթն ամեն գնով կարողանան անցկացնել։

Նշենք, որ հանդիպմանը ներկա էր նաեւ Վեդիի համայնքապետ, Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը, որը, հանդիպման մեկնարկից սկսած, մի քանի ժամ շարունակ չշարժվեց նստած տեղից։ Նրան, ըստ երեւույթին, կա՛մ մեր ներկայությունն էր կաշկանդում, կա՛մ էլ Դիանա Գասպարյանին (նրա կողքին էր նստած) մենակ թողնել չէր ցանկանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica