close
Եղանակը Երևանում
30 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա կարող է դառնալ Երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ․ Սորոս

Աշխարհ

24 Մայիսի 2022, 23:48
 Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա կարող է դառնալ Երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ․ Սորոս

Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա կարող է դառնալ Երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ, եւ մեր քաղաքակրթությունը կարող է չդիմանալ դրան։ Այս մասին Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել է միլիարդատեր Ջորջ Սորոսը։

Նրա խոսքով՝ «աշխարհում գնալով ավելի ակտիվ պայքար է ընթանում կառավարման երկու տրամագծորեն հակադիր համակարգերի՝ բաց հասարակության եւ փակ հասարակության միջեւ»։ Նա կարծում է, որ «բաց հասարակության մեջ պետության դերն է պաշտպանել անհատի ազատությունը  փակ պայմաններում անհատի դերը պետության կառավարիչներին ծառայելն է։

Ըստ նրա՝ այսօր Չինաստանն ու Ռուսաստանը «ամենամեծ սպառնալիքն են բաց հասարակության համար»։

«Ես երկար մտածեցի, թե ինչու պետք է դա տեղի ունենար: Պատասխանի մի մասը գտա թվային տեխնոլոգիաների, հատկապես արհեստական ինտելեկտի արագ զարգացման մեջ։ Տեսականորեն արհեստական ինտելեկտը պետք է քաղաքականապես չեզոք լինի՝ այն կարող է օգտագործվել եւ՛ լավի, եւ՛ վատի համար: Բայց գործնականում ազդեցությունը ասիմետրիկ է: Արհեստական ինտելեկտը հատկապես լավ է վերահսկման գործիքներ ստեղծելու մեջ, որոնք օգնում են ճնշող ռեժիմներին եւ սպառնում բաց հասարակությանը: Covid-19-ը նաեւ օգնել է օրինականացնել վերահսկողության գործիքները, քանի որ դրանք իսկապես օգտակար են վիրուսի դեմ պայքարում։

Մինչ պատերազմը շարունակվում է, կլիմայի փոփոխության դեմ պայքարը հետին պլան է մղվում: Այնուամենայնիվ, փորձագետներն ասում են, որ մենք արդեն շատ հետ ենք մնացել, եւ կլիմայի փոփոխությունն անշրջելի է դառնալու: Սա կարող է լինել մեր քաղաքակրթության ավարտը:

Հատկապես վախեցնող եմ համարում այս հեռանկարը: Մեզանից շատերն ընդունում են այն գաղափարը, որ մենք պետք է ի վերջո մահանանք, բայց դա ընդունում է որպես իրողություն, որ մեր քաղաքակրթությունը գոյատեւելու է: Ուստի մենք պետք է մոբիլիզացնենք մեր բոլոր ռեսուրսները, որպեսզի հնարավորինս շուտ ավարտվի պատերազմը։ Մեր քաղաքակրթությունը փրկելու լավագույն եւ գուցե միակ ճանապարհը Պուտինին որքան հնարավոր է շուտ հաղթելն է»,-ասել է Սորոսը։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica