Իրանը ծրագրում է վրեժխնդիր լինել Իսրայելից ԻՀՊԿ գնդապետի սպանության համար
Տարածաշրջան

Իսրայելի ռազմական հետախուզության նախկին ղեկավար Ամոս Յադլինը հայտարարել է, որ Իրանը վրեժ կլուծի կիրակի Թեհրանում սպանված ԻՀՊԿ գնդապետի մահվան համար:
«Իրանը ծրագրում է վրեժխնդրության գործողություն Իսրայելի դեմ Թեհրանում բարձրաստիճան սպայի սպանության համար։ Անվտանգության ծառայությունները պետք է նախապատրաստվեն էսկալացիայի»,- նշել է նա:
Հրեա պաշտոնյան Al Jazeera-ին ասել է. «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գնդապետ Սայյադ Խոդայարիի սպանությունը հիմնարար փոփոխություն է մտցնում հակամարտության հավասարման մեջ»: