close
Եղանակը Երևանում
29 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սա խաղաղության օրակարգ չէ, սա Հայաստանի ու Արցախի խաղաղ հանձնման գործընթաց է․ Տիգրան Աբրահամյան

Քաղաքական

24 Մայիսի 2022, 11:23
 Սա խաղաղության օրակարգ չէ, սա Հայաստանի ու Արցախի խաղաղ հանձնման գործընթաց է․ Տիգրան Աբրահամյան

Բրյուսելում հնչած հայտարարություններն ամրապնդեցին այն մտահոգությունները, որոնք վերջին ամիսներին առկա են հանրության մոտ․ Հայաստանն առաջնորդվում է բացառապես թուրք-ադրբեջանական օրակարգով․ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, որը մասնակցում է ԱԳ նախարարության շենքի շրջափակման բողոքի ակցիային։

Նրա խոսքով՝ Փաշինյանի հայտարարությունը Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու վերաբերյալ, Փաշինյանի կուսակից պատգամավորի՝ Արցախն Ադրբեջանի կազմում լինելու մասին, վկայում են, որ Արցախը հանձնվելու է Ադրբեջանի վերահսկողությանը։

«Երբ հայտարարության մեջ նշվում է էթնիկ հայ բնակչության անվտանգության ապահովման մասին, դա որևէ կապ չունի ինքնորոշման իրավունքի հետ, անկախության հետ։ Դա ուղիղ տեքստով նշանակում է Արցախի՝ ադրբեջանական վերահսկողությանը հանձնում։ Այսօր 100-110 հազար հայի ճակատագիրը, ֆիզիկական գոյությունը սպառնալիքի տակ է»,- ասաց պատգամավորը։

Նա արձանագրեց՝ խոսքը միայն Արցախի մասին չէ,  սա պայքար է նաև ու առաջին հերթին Հայաստանի Հանրապետության համար։

«Հնչող հայտարարություններից դատելով՝ առաջիկայում կենսունակ Հայաստան չի լինելու, վտանգված է Հայաստանի Հանրապետությունը։ Չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ այս օրերին որոշվում է այս տարածաշրջանում հայի ֆիզիկական ներկայության հարցը։ Սա խաղաղության օրակարգ  չէ, սա Հայաստանի ու Արցախի խաղաղ հանձնման գործընթաց է։  Իշխանությունը քաղաքական որոշում է կայացրել՝ ուղղակի հանձնվել։ Սա կապիտուլյացիայի երկրորդ փուլն է, քանի որ այս քայլերը բերելու են Հայաստանի ինքնուրույնության,  սուբյեկտայնության վերացմանը, հայի ֆիզիկական գոյության ապահովման անհնարինությանը։ Այս պայմաններում խոսել խաղաղության մասին՝ ուղղակի հիմարություն է։ Այս գործընթացը բերելու է Հայաստանի վիլայեթացմանը, պետականության կորստին, զանգվածային արտագաղթի»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica