close
Եղանակը Երևանում
29 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բրյուսելյան հանդիպումը խայտառակություն է հայ ժողովրդի պատմության մեջ. Արմեն Աշոտյան

Քաղաքական

24 Մայիսի 2022, 09:54
 Բրյուսելյան հանդիպումը խայտառակություն է հայ ժողովրդի պատմության մեջ. Արմեն Աշոտյան

Ամիսներ շարունակ մենք ահազանգում ենք, որ Նիկոլ Փաշինյանը հանձնում է Արցախը Ադրբեջանին, իսկ Հայաստանը՝ Թուրքիային. մենք բերում էինք ձեզ ապացույցներ, վերլուծություններ, և ահա 2 օր առաջ Բրյուսելում դավաճան Նիկոլը և Արարատը համաձայնել են շարունակել մի գործընթաց, որի արդյունքում Արցախի ապագան դրված է հարվածի տակ, որի արդյունքում Հայաստանը զրկվելու է ինքնիշխանությունից։ Այս մասին այսօր՝ ԱԳՆ շենքի մոտ «Դիմադրություն» շարժման ակցիայի ժամանակ, հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Բրյուսելյան հանդիպումը խայտառակություն է հայ ժողովրդի պատմության մեջ։ Բոլոր այն մարդիկ, որոնք սպասարկել են ու սպասարկում են դավաճանին, խարանով դաջվելու են՝ իրենց գերդաստաններով՝ որպես դավաճանների գերդաստաններ»,- հայտարարեց Աշոտյանը:

«Ես հիշում եմ ժամանակներ, երբ ԱԳ նախարարությունը ներկայացնում էր Հայաստանը։  Ես հիշում եմ ժամանակներ, երբ ԱԳ նախարարությունն ամրագրում էր մեր բանակի հաղթանակները։ Բանակը հաղթում էր ռազմաճակատում, դիվանագետները՝ արտաքին ճակատում։ Եվ այս հենսայուներով կանգուն էր Հայաստանը, կանգուն էր Արցախը։ Այսօր ԱԳ նախարարությունը վերածվել է Նիկոլի դուքյանի, այստեղ աշխատող հայրենասեր մարդիկ վաղուց լքել են այս գործը, այս շենքը»,-ասաց նա։ 

Նշենք, որ «Դիմադրություն» շարժման մասնակիցներն այսօր՝ մայիսի 24-ի վաղ առավոտյան, հավաքվել են Ֆրանսիայի հրապարակում, որտեղից երթ է սկսվել Երեւանի փողոցներով: Ցուցարարները հասել են ԱԳՆ շենքի մոտ եւ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի կոչով շրջափակել շենքի բոլոր մուտքերը:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica