close
Եղանակը Երևանում
29 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԳՆ-ն փակում ենք՝ պահենք, որքան քիչ աշխատի, այնքան հայկական շահերը քիչ կվնասվեն․ Իշխան Սաղաթելյան

Քաղաքական

24 Մայիսի 2022, 09:35
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԳՆ-ն փակում ենք՝ պահենք, որքան քիչ աշխատի, այնքան հայկական շահերը քիչ կվնասվեն․ Իշխան Սաղաթելյան

Տարանջատվեք Նիկոլից, միացեք մեզ՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը «Դիմադրություն» շարժման շրջափակած՝ ՀՀ արտգործնախարարության աշխատակիցներին, որոնք դրսում սպասում էին, քանի որ շենքի բոլոր 6 մուտքերը շրջափակված էին։

«Դուք ունեք լեգիտիմ իրավունք՝ աշխատանքի չներկայանալու, որովհետև այս նախարարությունները չեն սպասարկում մեր ժողովրդի շահը»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Նա նկատեց, որ Ոստիկանությունն ուժեր է կենտրոնացնում, ցուցարարներն էլ իրենց ուժերը պետք է կենտրոնացնեն ու մինչև վերջ կատարեն այն խնդիրը, որ դրել են իրենց առաջ՝ բոլոր մուտքերը պահեն։

Մինչ այդ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր․ «Մեր արտաքին գործերի նախարարությունը՝ իր գործակալ նախարարով, թուրքի սպասարկու է։ Այս շենքը հայկական շահի հետ կապ չունի։ Փակում ենք՝ պահենք, որքան քիչ աշխատի, այնքան հայկական շահերը քիչ կվնասվեն»։

Մանրամասն՝ տեսանյութում․

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica