close
Եղանակը Երևանում
29 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՔՊ-ական պատգամավորի պաշտոնյա զարմիկը Կապանի զբոսայգում շումախերություն է արել․ «Հրապարակ»

Մամուլի տեսություն

24 Մայիսի 2022, 08:27
 ՔՊ-ական պատգամավորի պաշտոնյա զարմիկը Կապանի զբոսայգում շումախերություն է արել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Զանգեզուր» կենսոլորտային հիմնարկի փոխտնօրեն, ՔՊ-ական Մարգար Մարգարյանը ծառայողական ավտոմեքենայով Կապանի զբոսայգում որոշել է շումախերություն անել։ Ականատեսները մեզ պատմեցին, որ պաշտոնյան ծառայողական ավտոմեքենայով՝ սեւ «Նիսան»-ով, զբոսայգում տեղադրված Հունան Ավետիսյանի արձանին հարակից աստիճաններով իջել է՝ քարուքանդ անելով աստիճաններն ու հարակից պատնեշը։ ՔՊ-ականներն ամեն ինչ արել են, որ միջադեպը կոծկվի, հատկապես՝ ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանը, ում սանիկն է Մարգար Մարգարյանը:

Ավելին, պատգամավորն ամեն ինչ անում է, որ վերջինիս կենսոլորտային հիմնարկի տնօրեն նշանակի, եւ բարեխոսել է Կապանի համայնքապետ Փարսյանի մոտ, որ Մարգարյանն անձամբ կփոխհատուցի վնասը: Մեզ ասացին նաեւ, որ Մարգար Մարգարյանի համբավն անգամ հասել է նախարար Սիմիդյանին, ով բավարարվել է նախատելով, ու պաշտոնյան շարունակում է իր աշխատանքը. Սիմիդյանի մոտ էլ բարեխոսել է Արայիկ Հարությունյանը, ով Դավիթ Դանիելյանի մտերիմն է: Երեկ Մարգար Մարգարյանը փորձեց հերքել միջադեպը։ «Հո տրակտոր չե՞մ վարում, որ աստիճանների վրայով քշեմ»,- ասաց նա։

Կապ հաստատեցինք «Զանգեզուր» կենսոլորտային հիմնարկի տնօրեն Արման Մկրտչյանի հետ, ով, լսելով հարցը, սկզբում հրաժարվեց պատասխանել։ Երբ ասացինք, թե ինչպես է իր ղեկավարած հիմնարկում հանդուրժում նման պաշտոնյայի, խոստովանեց։ «Դեռ պիտի ճշտենք` ինչպես է եղել, տարբեր ասեկոսեներ են պատմում»,- ասաց նա ու հրաժարվեց այլ հարցերի պատասխանել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica