close
Եղանակը Երևանում
4 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բրյուսելում ոչ թե Արցախի նշաձողն իջեցվել է, այլ վերացել է Հայաստանի տարածքային ամբողջության նշաձողը․ Ավետիք Իշխանյան

Հասարակություն

23 Մայիսի 2022, 20:26
 Բրյուսելում ոչ թե Արցախի նշաձողն իջեցվել է, այլ վերացել է Հայաստանի տարածքային ամբողջության նշաձողը․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է Բրյուսելում երեկ տեղի ունեցած Փաշինյան–Միշել–Ալիև հանդիպմանը։ 

Գրառման մեջ ասվում է․

«ՄԵՐ «ԱՊԱԳԱՆ»

Քպ-ի նախընտրական կարգախոսն էր․ «Կա ապագա կա»։ Անկախ այն բանից, թե քպ-ին ով ինչպես էին վերաբերում, ամեն դեպքում, բոլորի կողմից այն ընկալվում էր, որպես դրական տեսլական։ Բայց, արդյո՞ք, «ապագա» բառի իմաստը միայն դրական է։

Հետևողականորեն սպասարկելով, ժամանակին իրենց հավաքագրած օտար ուժերի գործակալներն իրենց տերերին, սրանք Հայաստանը տանում են դեպի, այո՛ ապագա, այն է ապագա վերացում։ Բրյուսելյան հանդիպման արդյունքների մասին շատերն ասում են, որ Արցախի հարցում «նշաձողն» իջեցվել է։ Ո՛չ, «նշաձողը» չի իջեցվել, այլ՝ վերացել է, իջել է Հայաստանի տարածքային ամբողջության «նշաձողը»։

Ո՞րն է լինելու սրա շարունակությունը, կամ Հայաստանի, հայ ժողովրդի ապագան։

Այս ամենը հանդուրժելու դեպքում մեզ սպասվում է ասորիների ճակատագիրը, կամ ապագան։ Ողջ պատմական Հայաստանի տարածքում, որտեղ տեր-տիրական կլինեն թուրքերն ու ադրբեջանցիները, էթնիկ հայերը կբնակվեն մի քանի գյուղերում, ուր կայցելեն այլ երկրներից, այսօր սփյուռքահայ կոչվող էթնիկ հայերը, մեր «բարեկամ», «հայասեր» եվրոպացիները, հումանիտար օգնություն կբերեն, էթնոգրաֆիական ուսումնասիրություններ կանեն, թեզեր կպաշտպանեն։

Այս ամենի դեմն առնելու համար պետք է ապստամբել․․․Վաայ, մոռացել էի, միայն խաղաղ ձևով, օրենքի սահմաններում, չէ՞ որ մենք քաղաքակիրթ, բռնություն, ատելության խոսք մերժող ժողովուրդ ենք»։

 

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica