Այսօր ազատամարտիկ, ՀՅԴ անդամ Սմբատ Թաթոսյանի ծննդյան օրն է
Հասարակություն
23 Մայիսի 2022, 18:39

Սմբատ Թաթոսյանը ծնվել է 1961 թվականին Արարատի մարզի Նոր Կյանք գյուղում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, իսկ զինվորական ծառայությունից հետո՝ Երևանի պետհամալսարանի աշխարհագրության ֆակուլտետը: Մարզի դպրոցներում մանկավարժ է եղել:
Ամենասովորական կենսագրություն, որը հերոսական դարձավ, երբ հնչեց պատերազմի կոչնակը: 1988 թվականի շարժման սկզբին զինվորագրվելով ազգային-ազատագրական պայքարին՝ Արարատի մարզի կամավորական ջոկատների կազմակերպիչը, ոգեշնչողն ու մասնակիցը դարձավ: Իր զինակիցների հետ մարտնչեց Երասխավանի պաշտպանական մարտերում, 1990-ից՝ Շահումյանում, Բուզլուխում: Թաթուլ Կրպեյանի զոհվելուց հետո նույն ջոկատի հրամանատարն էր:
1992-ին մասնակցել է Խոջալուի գործողությանը, Շուշիի, Ասկերանի, Հադրութի, Լաչինի ազատագրմանը: Գետաշեն-Մարտունաշեն ռազմական խորհրդի անդամ էր, զենք-զինամթերքի պատասխանատուն՝ Գետաշենում, Շուշիի առանձնակի գումարտակի առաջին վաշտի գրոհային դասակի հրամանատար…
Զինադադարից հետո թվում էր, թե հայրենիքի հանդեպ ունեցած նրա որդիական պարտքը լիաբուռն հատուցած Սմբատն այլևս երկմտելու առիթ ու կարիք չուներ և պիտի շարունակեր մանկավարժի իր՝ հարկադրաբար ընդհատված ուղին: Բայց հավատարիմ մնալով իր գաղափարներին՝ նա, թողնելով հայրենի գյուղը, ընտանիքով տեղափոխվեց ազատագրված Արցախ՝ Լաչին (Բերձոր): Հայրենի հողը շենացնելու մոլուցքով տարված չափսոսաց ոչինչ, անվերապահորեն նվիրվեց Քաշաթաղի շրջանի Քարեգահ գյուղի զարգացմանը, որտեղ գյուղապետ էր նշանակվել: Մեծ նպատակներ ուներ իրագործելու, բայց… հայոց ազատամարտի երկնակամարում բռնկված ասուպի հետագիծն այդպես էլ հանկարծակի ընդհատեց ողբերգական ավտովթարը:
Նա աշխարհին որպես պարգև թողեց 3 զավակ՝ Նելլի դուստր ու Հայկ, Դավիթ եղբայրներ:
Արմեն Գրիգորյան
ՀՅԴ Վեդու «Սմբատ Թաթոսյան» կոմիտեության անդամ,
տնտեսագետ
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
1 Հուլիսի 2022, 23:18
1 Հուլիսի 2022, 22:25
1 Հուլիսի 2022, 22:33
1 Հուլիսի 2022, 22:50
1 Հուլիսի 2022, 23:04
1 Հուլիսի 2022, 23:37
1 Հուլիսի 2022, 23:42
1 Հուլիսի 2022, 23:50
1 Հուլիսի 2022, 23:57
2 Հուլիսի 2022, 00:06
2 Հուլիսի 2022, 00:10
2 Հուլիսի 2022, 08:09
27 Հունիսի 2022, 22:39
27 Հունիսի 2022, 22:56
27 Հունիսի 2022, 23:31
1 Հուլիսի 2022, 08:09
27 Հունիսի 2022, 23:46
1 Հուլիսի 2022, 08:20
28 Հունիսի 2022, 00:06
1 Հուլիսի 2022, 08:29
28 Հունիսի 2022, 08:12
1 Հուլիսի 2022, 08:37
28 Հունիսի 2022, 08:20
1 Հուլիսի 2022, 08:46
7 Հունիսի 2022, 08:32
9 Հունիսի 2022, 15:37
13 Հունիսի 2022, 11:06
15 Հունիսի 2022, 23:18
20 Հունիսի 2022, 10:40
23 Հունիսի 2022, 16:58
27 Հունիսի 2022, 22:39
3 Հունիսի 2022, 19:53
7 Հունիսի 2022, 08:41
9 Հունիսի 2022, 15:51
13 Հունիսի 2022, 11:33
15 Հունիսի 2022, 23:33
5 Մարտի 2022, 12:48Ինչպե՞ս են թուրքերը համոզում հայ կոլաբորացիոնիստներին
7 Դեկտեմբերի 2020, 17:12Apple-ն անվճար կփոխարինի iPhone 11-ի թերի էկրանները
4 Մարտի 2022, 22:40Ադրբեջանցիների կոչերը` այս անգամ Նոր շենում
18 Մայիսի 2020, 14:35Աստծո արձակուրդը. Դավիթ Վանյան (մաս վերջին)
10 Նոյեմբերի 2020, 19:59Վաղը ես կլինեմ Ազատության հրապարակում․ Մհեր Մկրտչյան
24 Մարտի 2020, 11:25ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ. 2021 թ. ԱՄՆ–ն Հայաստանին նախատեսում է տրամադ...
29 Հոկտեմբերի 2019, 15:36Մաքսայինից հեռացված տեսուչը վերադարձավ ՊԵԿ
25 Փետրվարի 2022, 12:16Ամեն նոր պատերազմ մեզ ավելի է հեռացնելու կեղծ հումանիզմից
5 Մարտի 2022, 13:44Թուրքիան Ռուսաստանի և Ուկրաինայի հետ քննարկում է Կիևից իր...
9 Օգոստոսի 2021, 13:07Մալաթիայի Երեք խորան (Սուրբ Երրորդություն) հայկական եկեղե...
2 Օգոստոսի 2021, 16:56Աղմկահարույց «Բարձագույն կրթության և գիտության մասին» օրե...
27 Սեպտեմբերի 2019, 12:10«Հայոց տունը ամուր հիմքերի վրա պիտի ստեղծենք»,- ասում է Գ...