close
Եղանակը Երևանում
29 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլի դավաճանության գործը քննող դատավոր Բիշարյանը մերժեց իր ինքնաբացարկի միջնորդությունը

Քաղաքական

23 Մայիսի 2022, 17:38
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլի դավաճանության գործը քննող դատավոր Բիշարյանը մերժեց իր ինքնաբացարկի միջնորդությունը

Նիկոլ Փաշինյանի դավաճանության գործը քննող՝ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Բիշարյանը մերժեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ու փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի՝ իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը՝ հայտնում է Yerkir.am-ը։

Դատական նիստը շարունակվում է։

Նշենք, որ Արծվիկ Մինասյանը և Հակոբ Մարտիրոսյանը 2021 թ-ի հունիսի 11-ին ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրել են հանցագործության մասին հաղորդում առ այն, որ 2020 թ-ի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձը՝ Նիկոլ Փաշինյանը, ուղղակի դիտավորությամբ կատարել է արարքներ, որոնցով օգնել է Ադրբեջանի Հանրապետությանը, որպեսզի վերջինիս կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականցված թշնամական գործունեության արդյունքում Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության ներքո անցնեն հայկական զինված ուժերի կողմից նախկինում ազատագրված Արցախի տարածքային ամբողջականության մաս կազմած տարածքները, այդ թվում՝ Հադրութի շրջանը և Շուշի քաղաքը, ինչը պաշտոնապես ամրագրվել է 2020թ նոյեմբերի 9-ին Ադրբեջանի նախագահի հետ ՀՀ վարչապետ Փաշինյանի ստորագրված հայտարարությամբ։ Բողոքաբերները գտնում են, որ Դատախազությունն անգործություն է ցուցաբերել՝ այս հաղորդման հիման վրա Փաշինյանի հանդեպ դավաճանության հատկանիշներով  քրեական գործ չհարուցելով, այլ հաղորդումը բաժանելով երկու մասի և կցելով այլ գործերի։ Առաջին ատյանի դատարանը, սակայն, գտել է, որ Դատախազությունը անգործություն չի ցուցաբերել․ այս որոշումն էլ Արծվիկ Մինասյանն ու Հակոբ Մարտիրոսյանը  վիճարկել են Վերաքննիչ դատարանում։

Մանրամասն՝ տեսանյութում․

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica