ԵԱՀԿ-ն ողջունում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Բրյուսելում
Աշխարհ

ԵԱՀԿ-ն ողջունում է ԵՄ միջնորդությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բրյուսելում. հայտնում է Trend-ը՝ վկայակոչելով ԵԱՀԿ հայտարարությունը։
«Ուղիղ երկխոսությունն անհրաժեշտ պայման է հարաբերությունների կարգավորման և համապարփակ խաղաղության համաձայնագրի պատրաստման համար։ Մենք պատրաստ ենք աջակցել Հարավային Կովկասի խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագան ապահովելու ջանքերին»,- ասվում է հայտարարության մեջ։