close
Եղանակը Երևանում
29 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աղվան Հովսեփյանի կալանավորումն անփոփոխ թողնելու որոշման դեմ վերաքննիչ բողոքը մակագրվել է դատավոր Արշակ Վարդանյանին

Հասարակություն

23 Մայիսի 2022, 16:08
 Աղվան Հովսեփյանի կալանավորումն անփոփոխ թողնելու որոշման դեմ վերաքննիչ բողոքը մակագրվել է դատավոր Արշակ Վարդանյանին

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։

Բողոքը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանին։ Բողոքը վարույթ ընդունելու վերաբերյալ տեղեկություն, սակայն այս պահին չկա։

Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է 2021թ․ սեպտեմբերի 7-ին՝ առավոտյան։ Նախաքննական մարմինը շուրջ 1.5 տարի քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել Հովսեփյանին և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։

Քրեական գործի շրջանակում Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica