Ուկրաինայում վիրավորվել է գեներալ Ռուստամ Մուրադովը, սպանվել՝ նրա եղբորորդին
Աշխարհ

Ուկրաինայում մահացել է Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի նախկին հրամանատար, Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի զարմիկը։
Ըստ «База»-ի՝ 27-ամյա Սալման Սուլեյմանովը դասակի հրամանատար էր: Հունվարի սկզբին նրան և գործընկերներին տեղափոխել էին Ուկրաինայի հետ սահման։ Ապրիլի վերջին Սալմանը զոհվել է մարտերի ժամանակ։
Ինքը՝ գեներալ-լեյտենանտ Մուրադովը, Ուկրաինայում վիրավորվելուց հետո այդ պահին հիվանդանոցում էր։ Երբ նրան հայտնել են եղբորորդու մահվան մասին, Մուրադովը խնդրել է գոնե մեկ ոսկոր գտնել, որպեսզի կարողանան թաղել։
Ըստ աղբյուրի՝ արդյունքում Սալմանի աճյունը տուն է բերվել Դաղստան՝ Դերբենտի շրջան։ Գեներալը հուղարկավորության համար արձակուրդ է վերցրել։