Քաջարան-Մեղրի ճանապարհին «MAN» բեռնատարը շրջվել է. վարորդի վիճակը ծանր է
Հասարակություն

Այսօր՝ մայիսի 23-ին, ժամը 05:35-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 20-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար:
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դուրս բերել վարորդին, ով հոսպիտալացվել է Քաջարանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր: